Արտաքին 3 տարի առաջ - 16:50 06-04-2023

Պուտինը հայտնել է, թե որն է Ուկրաինայում ռուսական զինված ուժերի խնդիրը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Պուտինը շեշտել է, որ ռուսական զինված ուժերի խնդիրն է Ուկրաինայի Զինված ուժերը տեղափոխել այնպիսի հեռավորության վրա, որտեղից նրանք չեն կարողանա վնաս պատճառել։ Նա ասել է, որ անհրաժեշտ է նաև այնպիսի պայմաններ ստեղծել, որ գնդակոծություններ ընդհանրապես չլինեն։

Վերջինս միևնույն ժամանակ շեշտել է ուկրաինական հարձակումները նվազեցնելու անհրաժեշտությունը։

«Մեր խնդիրն, իհարկե, նրանց տեղափոխելն է այնպիսի հեռավորության վրա, որտեղից մեզ չեն կարող վնասել։ Մեր բոլոր զորամասերի, պաշտպանության նախարարության, բոլոր կամավորների խնդիրն է այնպես անել, որ գնդակոծություններ ընդհանրապես չլինեն»,- ասել է նա։

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի Կույբիշևի շրջանում արձակել են ՆԱՏՕ-ի 155 միլիմետր տրամաչափի ութ արկ:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի