Ներքին 3 տարի առաջ - 13:30 06-04-2023

Կառավարությունն ավելի քանի 440 միլիոն դրամ հատկացրեց Սյունիքում 40 կրթահամալիր ստեղծելու համար

Կառավարությունն ավելի քան 440 միլիոն դրամ հատկացրեց Սյունիքի մարզում 40 կրթահամալիրի կառուցման նախագծանախահաշվային աշխատանքները սկսելու համար։

Կառավարության նիստի ժամանակ համապատասխան նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Դեռևս նախորդ տարի վարչապետի որոշմամբ հաստատվել է Սյունիքի մարզում կրթական որակյալ ծառայությունների ապահովման ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է Սյունիքի գյուղական բնակավայրերում ստեղծել կրթահամալիրներ, որտեղ երեխաների և մեծահասակների համար կիրականացվեն թե՛ դպրոցական, թե՛ նախադպրոցական, թե՛ ոչ ֆորմալ կրթության ծրագրեր։

Կրթահամալիրները հագեցված կլինեն անհրաժեշտ լաբորատորիաներով, տեխնոլոգիաներով, այլ գույքով, կունենան մարզադահլիճ և հանդիսությունների սրահ, որոնք կծառայեն նաև իբրև բնակավայրի մշակութային և սպորտային միջավայր՝ կրթահամալիրը դրանով իսկ վերածելով համայնքային կենտրոնի»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ առանձնացվել են 40 գյուղական բնակավայրեր, որտեղ կգործեն կրթահամալիրները։ Դրանք կծառայեն նաև իբրև կրթական կենտրոններ՝ շրջակա բնակավայրերի նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար, որոնք կրթահամալիր կտեղափոխվեն հատուկ նպատակով գնված և օգտագործվող տրանսպորտային միջոցներով՝ ուղեկցորդի ուղեկցությամբ։ Աշխատանքների ընթացքում կազմվել են նաև շրջակա բնակավայրերից կրթական համալիրներ տանող երթուղիները։

«40 կրթահամալիր ստեղծելու նպատակով նախատեսվում է հատկացնել ավելի քան 440 միլիոն դրամ»,- նշեց Անդրեասյանը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ