Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 09:23 05-04-2023

Կպահեինք մեր հողերը, եթե դավաճանները մեր միջից չլինեին․ զոհվածի հայր

Նարեկ Հայրապետյանին ծառայությունն ավարտելու համար յոթ ամիս էր մնացել։ 19-ամյա զինվորը հոր հետ խոսել է զոհվելուց ժամեր առաջ։ Նարեկն ասել է, որ ամեն բան լավ է ու սպասում է այն օրվան, որ գա ու մի լավ քեֆ անեն։

Գիշերվա ուշ ժամին, մթության մեջ Նարեկի հայրը խնկարկում է որդու և մնացած զոհվածների համար։ Խոսում է Նարեկի հետ և դժվարությամբ է տուն գնում, որովհետև որդու տուն դարձած Եռաբլուրը առավել թանկ է։ Նարեկը մեկ քույր ունի։ Քույր ամուսնացած է։ Ծնողները կարոտում են Նարեկին։

«Ուզում եմ երազ գա, եկել, խնդրում եմ, բայց երազ չի գալիս»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Նարեկի հայրը՝ Արման Հայրապետյանը։



Ասում է՝ որդին բացառիկ հայրենասեր էր․ «Ամեն Նոր տարի գալիս էր տղերքի մոտ։ Կեսգիշերին ասում էր՝ գնամ, տղերքին շնորհավորեմ»։

Հայրը չի կասկածում, որ նորից պատերազմ կլինի։ Այս անգամ որդու փոխարեն ինքը կգնա․ «Թուրքը ոտ-ոտ գալիս ա։ Իմ որդու արունը չեմ թողնի։ Ես 44-օրյա պատերազմին մասնակցել եմ և գնացել եմ մինչև Հադրութ։ Եթե մեր մեջից դավաճաններ չլինեին՝ մեր հողերը կպահեինք»,- ասում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի