Ներքին 3 տարի առաջ - 11:01 04-04-2023

Մեղրիի համայնքապետը ծեծել է իր աշխատակցին

Oragir.news-ի տեղեկություններով՝ Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը ծեծել է իր աշխատակցին։

Դեպքը տեղի է ունեցել հենց համայնքապետի աշխատասենյակում, Զաքարյանը ծեծել է քաղաքաշինության բաժնի պետ Աբրահամ Սարգսյանին։

Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետ Աբրահամ Սարգսյանը մեղրեցիների կողմից բնութագրվում է՝ որպես խաղաղ և հանգիստ բնավորության տեր մարդ։

Համայնքի ղեկավարի կինը, ով աշխատում է ֆինանսական բաժնում, անընդհատ կոնֆլիկտ է ունեցել Սարգսյանի հետ։

Վերջինս փորձել է հաշտության եզր գտնել և խնդիրը ներկայացրել է համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանին։ Մեղրիում զարմացած են, որ համայնքապետը կարող էր բռունցքներին ազատություն տալ և Արտավազդ Սարգսյանի նման անձի վրա հարձակվել։

Կա տեղեկություն, որ Աբրահամ Սարգսյանին խնդրել են լռել կատարվածի մասին։
Համայնքապետը համառորեն չի պատասխանում զանգերին։

Ձեզ գուցե հետաքրքրի