«Ես իմ ընդդիմադիր գործընկերներից որևէ ափսոսանքի խոսք չեմ լսել միջադեպի վերաբերյալ», -Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ԱԺ ՔՊ խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով օրերս ԱԺ-ում գրանցված միջադեպին։
Վարդանյանի խոսքով՝ ինքն ափսոսում է միջադեպի համար. «Ես սա ասում եմ, ոչ թե նրա համար, որ ավելի լավ տպավորություն թողնեմ, այլ ասում նրա համար, որ ՀՀ ԱԺ-ում նման միջադեպեր չպետք է լինեն՝ բռնություն։ Ինձ իրավունք էլ չեմ վերապահել միջադեպի հետ կապված զրուցել գլխավոր դատախազի հետ։ Ես շատ կուզեի հավատալ, որ Ալեն Սիմոնյանի նկատմամբ Կասկադի դեպքը, կամ Փաշինյանի որդու հետ կատարված այսօրվա դեպքը պատահականություններ են, բայց օրերը տաքացել են, երևի ընդդիմությունն այլ պլաններ ունի։ Մի գործընթաց կա, որը կարմիր գծով գնում է այդ բոլոր գործընթացների միջով, դա «ապօրինի ծագում ունեցող» գույքի հետ կապված գործընթացներն են, որոնք հասել են եզրափակիչ։ Ես կարծում եմ, որ մարդիկ պաշտպանում են իրենց գույքը»։