Ներքին 3 տարի առաջ - 19:16 03-04-2023

Հայաստանի և Ռուսաստանի ՆԳ նախարարները տաբեր ոլորտներում համագործակցելու պայմանավորվածություններ են ձեռք բերել

Ռուսաստանի Դաշնության Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հրավերով ապրիլի 3-ին Մոսկվա է մեկնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:

Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է օպերատիվ-ծառայողական գործունեության ոլորտում ՀՀ ՆԳ նախարարության և ՌԴ ՆԳՆ համագործակցության հարցերի լայն շրջանակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահե Ղազարյանը գործընկերներին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության բարեփոխումների արդյունքները՝ անդրադառնալով Պարեկային ծառայության կազմավորման ընթացքին, Քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ձևավորման խնդիրներին, Ոստիկանության զորքերը Ազգային գվարդիայի վերակազմավորելու առանձնահատկություններին և այլն:

Նախարարն ընդգծել է ՌԴ և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների համագործակցության հետագա խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը մի շարք ոլորտներում, ինչը պայմանավորված է նորագույն մարտահրավերների առկայությամբ:

Մասնավորապես, անդրադարձ է եղել կիբերհանցավորության աճի միտումներին՝ ընդգծելով, որ այդ հանցատեսակի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու համար անհրաժեշտ է ուղիղ շփումներ հաստատել երկու գերատեսչությունների համապատասխան ծառայությունների միջև, թարմացնել պատասխանատուների ցանկերը, դիտարկել ծառայողների աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու և պատվիրակությունների փոխանակման հնարավորությունը:

Վահե Ղազարյանը կարևորել է նաև թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ համատեղ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը՝ մշտական կապ և փոխգործակցություն հաստատելով այդ հանցատեսակին հակազդող ստորաբաժանումների միջև:

Հանդիպման ընթացքում քննության առարկա են դարձել միգրացիայի, մասնագիտական կադրերի պատրաստման ու վերապատրաստման, ինչպես և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ավարտին Վահե Ղազարյանը Վլադիմիր Կոլոկոլցևին հրավիրել է Երևան՝ երկու գերատեսչությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի հետագա առարկայական քննարկման համար:

Մոսկովյան այցի ընթացքում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հանդիպել է նաև ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի Կոորդինացիոն բյուրոյի տնօրեն Օլեգ Կոնովալովի հետ:

Քննարկվել են 2023-ի սեպտեմբերին Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
17:15 Խուլիգանության գործը միտումնավոր ձգձգում են․ ինչ է հայտնի Շնամարտերի գործով առաջին դատից
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը