Ներքին 1 ժամ առաջ - 16:42 31-10-2026

Հայաստանը մտել է Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով առաջատար երկրների եռյակ

2026 թվականի երրորդ եռամսյակում Վրաստան այցելած օտարերկրացիների ծագման երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է երրորդ տեղը. Հայաստանի քաղաքացիներին է բաժին ընկել այցելուների 11%-ը, հայտնում է «Գրուզիա Online»-ը։

Առաջատարը Ռուսաստանն է՝ 26,7% մասնաբաժնով, իսկ երկրորդ տեղում Թուրքիան է՝ 14,5%-ով։ Այս տվյալները ներկայացնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը («Սաքստատ»)։

Ընդհանուր առմամբ, հուլիս-սեպտեմբեր ամիսներին Վրաստանում գրանցվել է միջազգային ոչ ռեզիդենտ ճանապարհորդների 3,1 մլն մուտք՝ 3,6%-ով ավելի, քան 2025 թվականի նույն ժամանակահատվածում։ Միջազգային այցելուների այցերի թիվը հասել է 2,6 մլն-ի՝ աճելով 3,3%-ով, իսկ բուն այցելուների թիվը կազմել է 2,2 մլն, ինչը տարեկան կտրվածքով ավելի է 3,1%-ով։

Հայաստանի քաղաքացիները Վրաստան են այցելել 316,2 հազար անգամ։ Ռուսաստանցիներն առաջատար են եղել 695,8 հազար այցով, իսկ Թուրքիայի քաղաքացիները զբաղեցրել են երկրորդ տեղը՝ 398,1 հազարով։

Ուղևորությունների հիմնական նպատակը հանգիստն ու ժամանցն է եղել, որոնց բաժին է ընկել այցերի 58,8%-ը։ Միջազգային այցելուների 82,1%-ը եղել են բացառապես զբոսաշրջիկներ, 14,3%-ը՝ միայն էքսկուրսանտներ, իսկ 3,6%-ը համատեղել է ուղևորության երկու տեսակը։

Այցերի ամենամեծ բաժինն ընկել է Թբիլիսիին՝ 1,35 մլն, և Աջարիայի Ինքնավար Հանրապետությանը՝ 1,29 մլն։ Կեցության միջին տևողությունը կազմել է 6,4 գիշեր՝ նախորդ տարվա 6,3 գիշերվա դիմաց։ Ընդ որում, այցերի 76,7%-ը կրկնակի է եղել։

Չնայած ուղևորությունների թվի աճին՝ օտարերկրյա այցելուների ծախսերը կրճատվել են։

Երրորդ եռամսյակում դրանք կազմել են 5,7 մլրդ լարի՝ 8,2%-ով պակաս, քան նախորդ տարի։

Մեկ այցի հաշվով միջին ծախսերը նվազել են 11,1%-ով՝ հասնելով 2 194,4 լարիի։

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
14:04 Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ․ Սերժ Սարգսյան
21:27 Մահացել է ռեժիսոր, սցենարիստ և թատրոնի ռեժիսոր Հրանտ Հակոբյանը
07:58 ՔՊ «գլադիատորը» «պատվով» կատարում է իր առաքելությունը․ «Հրապարակ»
23:08 Գյումրիում ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի․ վերագործարկվել է քաղաքը սնող ջրատարը