Ավելին 4 տարի առաջ - 20:59 10-03-2022

Տղամարդն ամուսնացել է եռյակ քույրերի հետ, որպեսզի չբաժանի նրանց

Կոնգոյի բնակիչն ամուսնացել է եռյակ քույրերի հետ, քանի որ նրանք չեն ցանկացել բաժանվել միմյանցից, գրում է Oddity Central-ը։ Ինքը՝ փեսան, սկզբում դեմ է եղել այդ մտքին, բայց հետո հասկացել է, որ այլընտրանք չունի։
Լուվիզո անունով 32-ամյա տղամարդը սոցիալական ցանցերում ծանոթացել է Նատալի անունով աղջկա հետ։ Տղան աղջկա վրա լավ տպավորություն է գործել, բայց նրան սիրահարվել է ոչ միայն հենց նատալին, այլև նրա երկու երկվորյակ քույրերը։
Երբ Լուվիզոն Նատալիին ամուսնության առաջարկ է արել, աղջիկը պայման է դրել՝ կամ նա կամուսնանա իր և քույրերի հետ, կամ հարսանիք չի լինի։
«Նա շոկի մեջ էր, բայց ոչինչ չէր կարող խանգարել մեր ծրագրերին, քանի որ մենք սիրում ենք միմյանց », - պատմել է Նատալին:
Բացի այդ, Լուվիզոն եռյակից իմացել է, որ նրանք հաճախ են տեղերով փոխվել Նատալիի հետ։ Կանայք հերթով զբոսնել են նրա հետ, իսկ փեսան նույնիսկ չի էլ հասկացել, որ իր կողքին Նատալին չէ։
Տղամարդու՝ բազմակնության որոշումն այնքան էլ դուր չի եկել նրա ընտանիքին. նրա ծնողները նույնիսկ հարսանիքին ներկա չեն գտնվել: Սակայն Լուվիզոյին աջակցում է քույրը, որը նրան երջանկություն է մաղթում։
«Չնայած նրան, որ ծնողները նրան արհամարհում են, ես կաջակցեմ նրան»,- խոստովանել է կինը։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել