Արտաքին 3 տարի առաջ - 16:50 03-04-2023

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է իրանական կողմի հայտարարություններին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջըզադեն պատասխանել է իր իրանցի գործընկեր, Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին։ Այս մասին ադրբեջանցի պաշտոնյան գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Հաջըզադեն ընդգծել է, որ Բաքուն հստակեցրել է իր դիրքորոշումը երկրի հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ։ Նա միևնույն ժամանակ իրանական կողմին մեղադրել է ակնհայտորեն կողմնական մոտեցում ցուցաբերելու մեջ։

«Գլխավոր հարցն այն է, թե ինչու է իրանական կողմը հավատարիմ մնում դատողություններում նորմերից և ռացիոնալությունից շեղվելու կայուն միտմանը: Սա ակնհայտորեն կողմնակալ մոտեցում է։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են իմանալ ճշմարտությունը, կարող են դիտել ճեպազրույցի տեսանյութը»,- նշել է նա։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հերթական անգամ Ադրբեջանի իշխանություններին կոչ էր արել հասկանալ սիոնիստական ​​իսրայելական ռեժիմի իրական մտադրությունները։ Արձագանքելով Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու պայմանավորվածության վերաբերյալ Իսրայելի արտաքին գործերի նախարարի հայտարարություններին՝ իրանցի պաշտոնյան նշել էր, որ Թեհրանը այս հարցով Բաքվի իշխանություններից բացատրություն է խնդրել։

Ամենից շատ դիտված

11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
15:40 Մարտունիում բախվել են «Opel»ն ու «Lexus LX570»-ը. վերջինը բախվել է տան պատին. կա վիրավոր
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
13:02 Արփինե Սարգսյանն այցելել է ծառայության ընթացքում վնասվածք ստացած պարեկին
13:43 Որքա՞ն են դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում