copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:07 31-03-2023

Աննամուս ազգ հո չե՞նք. Տեղ գյուղն արժանանալու է Բերձորի ու Աղավնոյի ճակատագրին

«Ինչպես Աղավնոն, Բերձորը, այնպես էլ Տեղը գուցե արժանանա նույն ճակատագրին։ Հիշում եք, չէ՞, որ ասացին՝ տները մի վառեք․ հենց Աղավնոյում իրենց մնալու համար ասացին։ Նոր տները լրիվ քանդել են, մի հատ տուն չի մնացել, հիսուներեքից գոնե մեկը չկա․ Աղավնոն էլ չկա»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արավուսի նախկին գյուղապետ, Տեղ գյուղի՝ «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը՝ անդրադառնալով Տեղում տեղի ունեցած վերջին դեպքերին։

«Ես Երևանում էի, բայց տեղյակ եմ, թե ինչ է կատարվել։ Այս ամենից դուրս գալու միակ ելքը մեզ նման մարդկանց զինելն է, որպեսզի հակահարված տանք։ Իրենք ասում են, անում են․ մինչև ե՞րբ, աննամուս ազգ հո չե՞նք, մենք հայ ենք։ Ութսունից հարյուր հեկտար առաջացել են, վարած-ցանած հողերն են մեր։ Մարդիկ վախեցած չեն, ուղղակի դուխաթափ են եղել, ասում են՝ իննսունականներից սենց բան չենք տեսել, թուրքը դեմներովս փախչում, գնում էր, մենք հաղթող դուրս եկանք պատերազմում, մեր տղերքը՝ զոհված․ իրենց ցավը տանեմ։ Ես մենակ ուզում եմ, որ մեզ զինեն, և Արավուսի տասներեք պոստի զենքերը վերցնենք։ Ոնց ուզում, ինչ ուզում, վերցնում են, էլ կրակելու իմաստ երևի չկա, մեկ ա՝ ամեն ինչ թողնում են, որ անեն, սուս ու փուս, ոնց ուզում, առաջ են գալիս, մեր կորպուսի հրամանատարը, լավ ա, ժամանակին՝ մի երկու օր առաջ, եկավ, հասավ, որ կորուստներ շատ չունենանք։ Կրակոցների իմաստ էլ էլ չկա, մեկ ա՝ ինչ ուզում, դա էլ վերցնում են շատ հանգիստ»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն պարզաբանում էր տարածել՝ նշելով.

1․ Համաձայն 2022թ. օգոստոսին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ 2023թ. ապրիլի 1-ից ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքը պետք է ավարտվի Կոռնիձորի կամուրջին: ՀՀ տարածքը Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղիով՝ միայն ՀՀ տարածքով:

2․ 2022թ. օգոստոսից հետո Լաչինի միջանցքը ՀՀ-ին կապող ճանապարհի մի հատվածը Կոռնիձորի կամուրջից հետո կրկին անցնում էր Ադրբեջանի տարածքով: Ճանապարհի այդ հատվածն իր ամբողջ երկայնքով և իր հարակից տարածքով վերահսկվում էր ՌԴ խաղաղապահ ուժերի կողմից:

3․ Համաձայն Հայաստանի և Ադրբեջանի միջև նախօրեին ձեռքբերված պայմանավորվածությունների՝ երկու երկրների սահմանապահները մարտի վերջին օրերին վերոհիշյալ հատվածի երկայնքով պետք է տեղակայվեին սահմանի երկու կողմերում:

4․ Տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:

5․ Հայկական կողմի հաշվարկներով հինգ այդպիսի կետ կա, որտեղ ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել: Այժմ պայմանավորվածություն է ձեռբերվել, որ երկու կողմերի քարտեզագիրները ճշգրտեն իրավիճակը:

6․ Հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ:

7․ Խնդրո առարկա հատվածում ՀՀ բանակը դիրքեր չի ունեցել, որովհետև դիրքեր տեղակայվում են ոչ թե սահմանի գծին, այլ մոտակա ռազմավարական բարձունքների վրա: Իսկ սահմանի այդ հատվածի պահպանությունը պետք է անցներ սահմանապահ զորքերին՝ համաձայն վերը հիշատակված պայմանավորվածության:

Ամենից շատ դիտված

15:07 Գեղարքունիքում 3 կանայք սարում կայծակնահարվել են. 1-ը տեղում մահացել է, 2-ը՝ հոսպիտալացվել. shamshyan.com
22:11 Սպանություն՝ Օձունում. տներից մեկում հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ՝ գլխի շրջանում վնասվածքներով մարմինը. shamshyan.com
13:40 Նոր մանրամասներ. Օձունում փոցխով սպանված տղամարդն ուներ կին ու երեխաներ
11:10 Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով
17:00 Կայծակից մահացած 59-ամյա կինը Սարուխան գյուղից էր․ նոր մանրամասներ 
21:00 Փաշինյանի տիկտոկյան էջը վարող Ռուպր Դավոն գրանցվա՞ծ աշխատող է․ Արայիկ Հարությունյանը համառորեն չի պատասխանում
13:00 Ինչ են թաքցնում ժողովրդից․ Փաշինյանն ուզում է հրաժարակա՞ն տալ, թե՞...
08:54 Ինչպիսի ցինիզմ. Աննա Հակոբյանը Արցախի խորհրդանիշով վզնոց է կրում
16:02 Բերման էր ենթարկվել «Արարատի» նախկին անվանի ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը
16:30 Սենսացիա. Փաշինյանը հանել է Սարդարապատում դրված բոլոր ծաղկեպսակները, որ իրենը դնի

Ձեզ գուցե հետաքրքրի