Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:53 31-03-2023

Պուտինը հաստատել Է Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն Է տվել արտաքին քաղաքականության հայեցակարգի նոր խմբագրմանը։ Համապատասխան հրամանագրի ստորագրման մասին նա հայտնել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամների հետ այսօր կայացած խորհրդակցության ժամանակ:

ТАСС գործակալությունից հայտնում են, որ փաստաթուղթը սահմանում է երկրի միջազգային գործունեության առաջնահերթ ուղղությունները, նպատակներն ու խնդիրները. այն ճանապարհային քարտեզ Է լինելու ՌԴ ԱԳՆ-ի և մյուս նախարարությունների ու գերատեսչությունների համար։

Ըստ Պուտինի՝ միջազգային կյանքում արմատական փոփոխությունները պահանջում էին լրջորեն ճշգրտել Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը և մյուս փաստաթղթերը։

«Այսօր մեր օրակարգի առաջին կետով կքննարկենք Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը. միջազգային կյանքում արմատական փոփոխությունները մեզնից պահանջում են լրջորեն ճշգրտել ռազմավարական պլանավորման հանգուցային փաստաթղթերը, ներառյալ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգը, որտեղ նշված են սկզբունքները, խնդիրները, դիվանագիտական ​​գործունեության առաջնահերթությունները», - ասել է ՌԴ ղեկավարը:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության թարմացված հայեցակարգում նշվում է, որ Ռուսաստանը հատկապես կարևորում է Չինաստանի և Հնդկաստանի հետ կապերի համակողմանի խորացումը և համակարգումը: «Ռազմավարական նպատակներին հասնելու և ՌԴ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն իրագործելու համար առանձնահատուկ նշանակություն ունի եվրասիական մայրցամաքում գտնվող ուժի ու զարգացման բարեկամական ինքնիշխան գլոբալ կենտրոնների հետ կապերի համապարփակ խորացումը և համակարգումը», - նշվում է փաստաթղթում։

Ամենից շատ դիտված

21:20 Վանդալիզմ` Երևանի սրտում. ներկով ջնջել են զոհված հերոսների նկարները
19:15 Ավտոբուսը Վերին Երզնկայում բախվել է քարե պարսպին և հայտնվել մեղվափեթակների մեջ․ 29 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com
13:55 Ինչ են պայմանավորվել Բրյուսելում ապրիլի 5-ին․ ադրբեջանական մամուլը հրապարակել է մանրամասներ
23:45 Չեմ բացառում, որ ընդմիշտ կմնամ Գյումրիում. հնդիկ ուսանողի պատմությունը
12:20 Ոսկեպարում Փաշինյանին չեն մերժի․ մարդիկ ցանկանում են հասկանալ՝ ինչ լուծումներ է նա առաջարկում
16:22 Փաշինյանը զորքով հեռանում է Տավուշից
10:09 Պահանջու՛մ ենք իշխանափոխություն. ԴՕԿ կուսակցության համակիրների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
11:35 Փաշինյանի այցին ընդառաջ Ոսկեպարում ուժեղացված ծառայություն է իրականացվում
01:40 Դատարանը հրապարակեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը
17:00 Ոստիկանը կտուգանի «պլյոնկած» ապակիներով երթևեկող Աննա Հակոբյանին