Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 20:41 30-03-2023

Այսօր ազգային դասական ռոմանսի հիմնադիր Ռոմանոս Մելիքյանի հիշատակի օրն է

Ռոմանոս Մելիքյանը հայ երաժշտության նշանավոր դեմքերից է: Նա պատմության մեջ մտավ որպես ինքնատիպ տաղանդի տեր նրբազգաց արվեստագետ, իր ժամանակի առաջադեմ միտումներն ու խնդիրներն արծարծած գործիչ: Մելիքյանն ազգային դասական ռոմանսի հիմնադիրներից է, նրա «Զմրուխտի» երգաշարում բյուրեղացավ հայկական ռոմանսի վառ ազգային ոճը: Ռոմանոս Մելիքյանը նաևհայ կոմպոզիտորներից առաջինն էր, որ ազգային երաժշտական արվեստ է ներմուծել հայկական պոեզիայի հիանալի նմուշներ Թումանյանի, Տերյանից ու Իսահակյանից։ Առանձնապես արգասաբեր էին նրա ջանքերը Երևանում երաժշտական ստուդիայի (1921), ապա կոնսերվատորիայի (1923) հիմնադրման, ինքնագործ երգչախմբերի ստեղծման ու ղեկավարման ուղղությամբ:

Այսօր կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանի հիշատակի օրն է։

Երաժշտությամբ զբողվելու որոշում փոքրիկ Ռոմանոսը դեռ դեռ դպրոցական վաղ տարիքում էր կայացրել։ Նա այնքան տաղանդավոր էր, որ 1900 թվականին, երբ տակավին աշակերտ էր, Մելիքյանը ստանձնում է Նոր Նախիջևանի Ս․ Գևորգ եկեղեցու երգչախմբի ղեկավարի պաշտոնը: Այսպիսով, սկսվում է նրա կատարողական, ապա և ստեղծագործական ինքնուրույն գործունեությունը: Աշխատանքը երգչախմբի հետ Մելիքյանի համար մի դպրոց էր, որը արգասաբեր դեր խաղաց նրա, որպես երաժշտի կազմավորման համար:



Դպրոցն ավարտելուց հետո Ռոմանոսն իր կրթությունը շարունակում է Ռոստովի երաժշտական ուսումնարանում, ապա ընդունում է Մոսկվայի ժողովրդական կոնսերվատորիա: Մոսկվայի հարուստ երաժշտական կյանքը մեծ դեր խաղացին նրա երաժշտական տեսադաշտի ընդլայնման և գեղարվեստական ճաշակի ձևավորման գործում: Այստեղ շարունակվում է Մելիքյանի խմբավարական գործունեությունը․ նա ղեկավարում է Lազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակում է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն» և այլն:

Վատառողջությունն ու նյութական ծանր վիճակը Մելիքյանին ստիպում են անավարտ թողնել ուսումը և վերադառնալ Նոր Նախիջևան, ապա տեղափոխվել Թիֆլիս՝ արևելահայության մշակութային խոշոր կենտրոն, ուր նա Հովնանյան դպրոցում աշխատում է որպես երաժշտության ուսուցիչ:



1910-1914 թվականներին Մելիքյանը սովորում է Պետերբուրգի կոնսերվատորիայում՝ կատարելագործվելու ձգտումով: Պետերբուրգում, ուսումնական բազմաթիվ առաջադրանքների հետ միասին, նա գրում է ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգը։

1916 թվականին, ցեղասպանությունից տուժած հայերին օգնելու համար, Թիֆլիսից հայ մտավորականության մի պատվիրակություն է մեկնում Վան: Պատվիրակության մեջ էր նաև Ռ. Մելիքյանը: Վանում նա ականատես եղավ հայերի գլխով անցած արհավիրքներին, բայց և ունկնդրեց ու ձայնագրեց ժողովրդական երգերի հիանալի նմուշներ՝ կորստից փրկելու համար: Բայց այս այցելությունը էապես փոխեց Մելիքյանի հոգևոր աշխարհը․ նրա ստեղծագործություններում այլևս անջնջելի դրոշմեցին թախծի ու միայնության տրամադրությունները։

Խորհրդային Միության առաջին իսկ տարիներ Մելիքյանը ոգևորվեց հայրենիք վերադառնալու, այստեղ ապրելու և ստեղծագործելու հեռանկարով։ Նա դիմեց Հայաստանի կառավարությանը՝ խնդրելով հնարավորություն տալ իրենց ապրել Երևանում։ 1921 թ․ Մելիքյանն ստանում է սպասված պատասխանը՝ ուղարկված Եղիշե Չարենցի ձեռամբ։

Մելիքյանի վաստակը չի սահմանափակվում իր ստեղծած գլուխգործոցներով։ Շուրջ մեկ դար հետո նա էլի շարունակում է իր գործը, որը աստվածային պարգև էր տրված բացառիկ հանճարին․ այսօր էլ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում, ապա կոնսերվատորիայում պահպանվում են նրա ավանդները։


Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ