Խոսք Ներքին 3 տարի առաջ - 16:01 30-03-2023

ՌԴ-ն իրանական հումքի դեմ որոշակի վերապահումներ ունի. ՍԱՏՄ-ն քննարկումներ է սկսել

2023 թվականին Հայաստանից ռուսական շուկա կաթնամթերքի մատակարարումների ծավալների ավելացման կապակցությամբ «Ռոսսելխոզնադզորը» աշխատանքներ է իրականացրել՝ պարզելու աճի պատճառները։

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի կաթ վերամշակող ձեռնարկություններն օգտագործում են Իրանի Իսլամական Հանրապետության ձեռնարկությունների արտադրած հումքը, ինչի նկատմամբ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կիրառել։

Oragir.News-ի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հանրային իրազեկման բաժնի պետ Անուշ Հարությունյանը՝ խոսելով «Ռոսսելխոզնադզորը»-ի կողմից սահմանափակում կիրառելու և հայկական կողմի արձագանքի մասին, ասաց, որ քննարկումներ են իրականացնում, որի արդյունքները կհրապարակեն։

«Այս պահին ռուսական կողմի հետ քննարկումներ են գնում և ամենայն հավանականությամբ դրանց արդյունքները շուտով կլինեն, որոնք կհրապարակվեն։ Իրականում սննդի անվտանգության, մարդու կյանքին և առողջությանը սպառնացող որևէ խնդիր չի հայտաբերվել, խնդիրը բացառությամբ կապված է Իրանի Իսլամական Հանրապետությունից հումքի ներկրման հետ, դա հայկական արտադրության մեջ օգտագործվում է և ՌԴ արտահանման շղթայի հետ է կապված, որի դեմ ռուսական կողմը, կարծես թե, որոշակի վերապահումներ ունի։ Խնդիրը քննարկվում է»,- ասաց Հարությունյանը։

Հարցին, թե կոնկրետ ինչ հումք էր մատակարարվում Իրանի Իսլամական Հանրապետությունից, որ պատճառ է դարձել սահմանափակման, Հարությունյանն ասաց. «Գիտեք՝ այս պահին հումքի և դրա հետ կապված ինֆորմացիա ոչ ռուսական կողմն է հրապարակել, ոչ էլ մենք կհրապարակենք, մինչև որ քննարկումների արդյունքները պարզ կլինեն»։

Հարցին՝ իսկ նախորդ տարիներին Իրանից հումք չե՞ր ներկրվում, որն էր պատճառը, որ կոնկրետ հիմա են սահմանափակումներ իրականացրել, Հարությունյանն ասաց. «Ծավալների մասին կարող եմ ասել, որ այս տարի Ռուսաստան արտահանվող կաթնամթերքի ծավալն ավելացել էր, նախորդ տարիներին նման խնդիր չի եղել։ Իրանից հումք միշտ ներկրվել է, բայց երբևե խնդիր չի եղել»։

Հարցրինք Հարությունյանից՝ իսկ հնարավոր է «Հետք»-ի հրապարակումը ՌԴ կողմի նման որոշման պատճառ լիներ, Հարությունյանն ասաց. ««Հետք»-ի հրապարակումը որևէ առնչություն չի ունեցել, «Հետք»-ի հրապարակման հետքերով մենք նույնպես որոշակի վերահսկողական գործողություններ ենք արել, որոնց մասին ինֆորմացիան կհրապարակենք»։

Հարցին, թե նման որոշման հիմքում կարող է քաղաքական ենթատեքստ լինել՝ Հարությունյանն ասաց. «Քանի որ մեր կառույցը քաղաքականության հետ բացարձակապես չի առնչվում, այլ ընդամենը վերահսկում է, ես քաղաքականությանը վերաբերող որևէ բան ասել չեմ կարող»։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»