Ներքին 3 տարի առաջ - 20:56 29-03-2023

Ավինյանի փոխարեն քաղաքապետ կընտրենք Գագիկ Շամշյանին․ եկավ, նկարեց, փոսերը լցվում են

Դավթաշենից ոստիկանության զորքերի զորամաս տանող ճանապարհը ավերվել է։ Այս խնդրին օրերս անդրադարձել է նաեւ Shamshyan.com-ը, մեր խմբագրությունը եւս ահազանգեր է ստացել։ Բանն այն է, որ այս ճանապարհն ի սկզբանե եղել է ավերակ, բայց երբ օրերից մի օր Նիկոլ Փաշինյանը այցելեց զորամաս, ճանապարհը մի գիշերում ասֆալտապատվեց։ Սակայն կարճ ժամանակ անց տարածքում շինարարություն իրականացնողները քանդուքարափ արեցին ճանապարհը։

Այս ճանապարհը վարորդների համար դարձել է պատուհաս, իսկ «խադավիկների» համար՝ նոր եկամտի աղբյուր։ Վիթխարի փոսեր, սարսափելի ավերված ճանապարհ, որը անձրեւների ժամանակ վերածվում է մի ահռելի լճի, այնպես որ սեդան տեսակի մեքենաները կարող են մխրճվել ջրի մեջ եւ խորտակվել, ջիփերը՝ կիսով չափ լող տալ։ Վարորդները ոչ միայն ստիպված են լճերի միջով երթեւեկել, մեքենան աղտոտել եւ փչացնել, այլեւ ամենօրյա խցանումների բախվել։

Զովունիի՝ մեր խմբագրություն դիմած բնակիչը հայտնեց, որ Գագիկ Շամշյանի հրապարակումից հետո երեկոյան այդ տարածքում փոսալցման աշխատանքներ էին կատարում, սարսափելի մեծ փոսերը լցնում էին քարերով, ավազով, հավանաբար հաջորդ քայլով նաեւ ջրահեռացման հարցը կլուծեն, կհետեւեն եւ կհսկեն տարածքում շինարարություն իրականացնողներին, որ ճանապարհը չավերեն, ավերելու դեպքում՝ նորոգեն։

«Կարող ենք հանգիստ Գագիկ Շամշյանին ընտրել քաղաքապետ, մինչ մենք ամիսներ շարունակ տառապում ենք, այստեղ-այնտեղ ահազանգում, դիմում, խնդրում, բողոքում, մարդը եկավ, նկարեց, ու մի քանի ժամ հետո ճանապարհը սարքում են։ Ավինյանի ականջից հեռու․ մերսի քեզ, Շամշյա՛ն Գագո»,-ասաց Զովունիի՝ մեր խմբագրություն դիմած բնակիչը։




Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում