Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 18:00 27-03-2023

Աշխարհի լավագույն 7 թատրոնները

Պատմության ընթացքում թատրոնների բազմաթիվ շենքեր են կառուցվել։ Դրանցից մի քանիսն ավերվել են, որոշները՝ մոռացվել, իսկ մյուսները կանգուն են մինչ օրս: Ձեզ ենք ներկայացնում աշխարհի 7 ամենահայտնի թատրոնները։

1․ Միլանի «Լա Սկալա»-ն։ 1776թ․ Դուոմոյի կողքին գտնվող Միլանի գլխավոր թատրոնը կրակի մատնվեց։ Միլանցի որոշ ազնվական ընտանիքներ անմիջապես ձեռնամուխ եղան սեփական միջոցներով նոր թատրոն կառուցելուն և արդեն 1778-ին նոր շենքը պատրաստ էր և դա հայտնի Լա Սկալան էր։ Այստեղ են բեմադրվել Ռոսինիի, Բելինիի, Դոնիցետիի և վերջապես Վերդիի օպերաները։ Լա Սկալայում գտնվող թանգարանը կներկայացնի մի ողջ դարաշրջանի օպերային կյանքն ու առանձնահատկությունները։



2․ Սիդնեյի օպերային թատրոն։ Սա աշխարհի ամենահայտնի թատրոններից մեկը: Նախագծվել է դանիացի ճարտարապես Յորն Ութզոնի կողմից։ Պաշտոնապես բացվել է Եղիսաբեթ II թագուհու կողմից 1973-ի հոկտեմբերի 20-ին: Փոլ Ռոբսոնն առաջինն էր, որ ելույթ ունեցավ Սիդնեյի օպերային թատրոնում։ Դեռ 1960-ին նա բարձրացավ տախտակամածի վրա և երգեց «Օլ'Ման գետը» շինարարների համար, երբ նրանք ճաշում էին: Այն օպերային ամենաարդիական շենքերից մեկն է և 2007-ին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։



3․ Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնը։ Թատրոնը բացվել է 1908-ի մայիսի 25-ին փոխարինելով 1857-ին բացված թատրոնին։ Առաջինը բեմադրվել է Վերդիի «Աիդա» օպերան։ Թատրոնը էլեգանտ Բուենոս Այրեսին հաղորդում է նրբաոճ և յուրահատուկ տեսք։ Այս վիթխարի յոթհարկանի շենքը հիանալի ակուստիկա ունի։ Այստեղ ելույթ են ունեցել այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են՝ Պլասիդո Դոմինգոն, Խոսե Կարերասը, Լուչիանո Պավարոտիին և ուրիշներ։



4․ Ջրային տիկնիկային թատրոն, Հանոյում։ Ջրային տիկնիկային ներկայացումները Վիետնամում սկիզբ է առել 11-րդ դարից, երբ գյուղացիները, մինչև գոտկատեղը ջրի մեջ լինելով հանդերձ, զվարճալի բեմադրություններ էին անում բրնձի դաշտերում: Տիկնիկները պահվում էին երկար ձողերի վրա՝ պատրանք ստեղծելով, որ դրանք իրենցից անկախ շարժվում են ջրի վրայով։ Այսօրվա շոուները գրավում են բազմալեզու հանդիսատեսին, քանի որ տեղի հին ժողովրդական հեքիաթները պատմվում են մնջախաղի և օպերային երաժշտության միջոցով: Ներկայացումները ուղեկցվում է վիետնամական երաժշտությամբ։



5․ «Լիսեո» օպերային թատրոն Բարսելոնայում։ Բարսելոնայի այս հայտնի օպերային թատրոնը բացվել է 1847-ին Ռամբլա փողոցում և այդ ժամանակվանից համարվում է քաղաքի խորհրդանիշը: Թատրոնը երկու անգամ հողին է հավասարվել հրդեհի պատճառով՝ 1861-ին և 1994-ին։ Թատրոնի վերաբացվեց 1999-ին, այն հնարավորինս հավատարիմ էր իր նախկին ոճին, բայց հագեցած էր նորագույն տեխնոլոգիաներով։ Ներքին հարդարումով թատրոնն ինչ-որ չափ հիշեցնում է Միլանի Լա Սկալան։



6․ «Լա Ֆենիչե» թատրոնը Վենետիկում։ Այս թատրոնի անունը պատահական չէ, քանի որ այն երկու անգամ վեր է հառնել մոխիրներից ու շատ անգամներ փրկվել ջրանքների հեղեղներից։ Առաջին թատրոնը այս վայրում բացվել է 1792-ին, սակայն 1836-ին ավերվել է հրդեհի պատճառով։ Օպերայի շենքը վերակառուցվել է անհավանական արագությամբ՝ վերաբացվելով ընդամենը մեկ տարի անց՝ 1837-ի դեկտեմբերին։ 1996-ի հունվարի 29-ին «Լա Ֆենիչե»-ն կրկին կրակի բաժին դարձավ, և վերաբացվեց միայն 2003-ի դեկտեմբերին:




7․ Շեքսպիրի «Գլոբ» թատրոնը Լոնդոնում։ Լոնդոնում կան մի շարք անհավանական թատրոններ՝ սկսած Թագավորական օպերային թատրոնից մինչև Լոնդոնի Պալադիումն ու Ալբերտ Հոլը։ Այնուամենայնիվ, աշխարհի ամենահայտնի թատրոններից մեկը Շեքսպիրի «Գլոբ»-ն է։ Թատրոնը կառուցվել է 1599-ին, հատուկ Շեքսպիրի պիեսները բեմադրելու համար, սակայն այրվել է 1613-ին: Նույն վայրում վերակառուցվել և գործել է մինչև 1642-ը: Այսօրվա կառույցի տեսքը ճիշտ և ճիշտ նույնն է ինչ հնում, սակայն այն կառուցվել է այլ վայրում՝ Թեմզա գետի մոտ, և ստացել “Globe” անվանումը։




Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ