copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:00 25-03-2023

Փաշինյանը կհայտարարի, որ դատարանը գործում է լիովին անկախ. Զատուլինը՝ ՍԴ-ի կողմից Հռոմի արձանագրությունը սահմանադրական ճանաչելու որոշման մասին

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը հայտարարել է, որ Հայաստանի սահմադրական դատարանը պետք է հասկանա, թե իր կայացրած որոշումն ինչ տպավորություն կթողնի Ռուսաստանում՝ անկախ նրանից, թե ինչ բացատրություն կունենա դրա համար։

Այս մասին Զատուլինն ասել է ռուսական NEWS.ru լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով նախօրեին Հայաստանի ՍԴ-ի կայացրած որոշումը, որով բարձր դատարանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի արձանագրությունը ճանաչել էր սահմանադրությանը համապատասխանող։

Զատուլինն ընդգծել է՝ հետաքրքիր կլինի Հայաստանի վարչապետից ևս մեկ անգամ լսել Ռուսաստանի նախագահի հետ ավանդական սերտ և աննախադեպ բարեկամական հարաբերությունների մասին։ Նրա համոզմամբ՝ Փաշինյանը ելքը կգտնի և կհայտարարի, որ Սահմանադրական դատարանը հանրապետությունում գործում է լիովին անկախ։

Ռուս պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Ռուսաստանը որոշ եզրակացություններ է անում, և ոչ միայն Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։ «Հայաստանի վարչապետն ու նրա քաղաքական դաշնակիցները, աստիճանաբար դեն նետելով իրենց դիմակները, անցում են կատարում ռուսամետից դեպի արևմտամետ»,- հայտարարել է նա։

Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Սվետլանա Ժուրովան հայտնել է, որ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը ճանաչող ոչ բոլոր երկրներն են կատարում դատարանի որոշումները։ «Սակայն Հայաստանի դեպքում տագնապալի է, որ այն կվավերացնեն՝ Վլադիմիր Վլադիմիրովիչին ՄՔԴ-ի կողմից կալանավորելու որոշում կայացնելուց հետո»,- ասել է Ժուրովան՝ ընդգծելով, որ այդ քայլն առնվազն տարօրինակ է։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը այսօր որոշում է հրապարակել, որի համաձայն Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համապատասխանում է երկրի սահմանադրությանը։ Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներից երեխաներին ապօրինի կերպող տեղափոխելու համար։



Ամենից շատ դիտված

15:08 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհետացել է շատ կարևոր փաստաթուղթ․ Դեմոյան
14:25 Զոհված զինծառայողի մոր փաստաբանները ուշագրավ մանրամասներ են հայտնում․ ՈւՂԻՂ
17:15 1500 հատ Նիկոլ էլ գա, չի կարող տղերքին նվիրված խաչքարը քանդել․ անհետ կորածի հայր
08:04 Մի մազ է մնում, որ բունտ լինի․ «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները Ծառուկյանին են սպասում
14:23 Փաշինյանի ելույթից և հեռանալուց հետո ՔՊ-ականները հեռացան. բյուջեն քննարկվում է դատարկ դահլիճում
23:00 Հաղթել է ամբողջ Թուրքիան՝ իր 85 միլիոն բնակչությամբ. Էրդողան
12:33 Ով էր թմրանյութը գցել Միհրան Պողոսյանի գրպանը, իսկ ելույթը դրել ձեռքին
09:34 Մարզաբնակ վարորդները խնդրի առաջ են․ քաղաքացին կրկին տուգանքի մատերիալ կդառնա
16:08 Մեր օրվա իշխանությունները մի նավակում են, որտեղ Ալիևն ու Էրդողանն են
10:32 Նիկոլ Փաշինյանի կառավարության տապալած հերթական քննությունը․ ինչ պետք է անեն Նուբարաշենի բնակիչները