Միտք Ներքին 3 տարի առաջ - 10:49 21-03-2023

Համեմատեք Երևանն ու Տալլինը․ ցանկության դեպքում հնարավոր է արժանապատվորեն երթևեկել հարազատ քաղաքում․ Հեքիմյան

«Պահպանողական կուսակցության» նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Էստոնիայի մայրաքաղաք Տալլինը տարածքով և բնակչությամբ շուրջ երկու անգամ փոքր է Երևանից: Տալլինում կան ավտոբուսներ, տրոլեյբուսներ և տրամվայներ: Դրանք ժամանակակից են, հարմարավետ, աշխատում են խիստ գրաֆիկով և շուրջօրյա:

Այսինքն՝ եթե դուք գիշերը (առավոտյան, ցերեկը, երեկոյան) որոշել եք օգտվել քաղաքային տրանպորտով, ապա դուք անպայման կօգտվեք դրանից: Ընդ որում, եթե կանգառում տեղադրված ցուցատախտակի վրա գրված է, որ թիվ N ավտոբուսը (տրոլեյբուսը, տրամվայը) պետք է այդ կանգառ ժամանի, ենթադրենք՝ 03:07-ին, ապա այն չի կարող ժամանել 03:08-ին:

Քաղաքային տրանսպորտով երթևեկելու համար բնակիչները հիմնականում գնում են մեկ ամսվա համար նախատեսված, զեղչված մշտական տոմս, որի արժեքը 13 եվրո է (5410 ՀՀ դրամ): Ստացվում է, որ օրական երկու անգամ քաղաքային տրանսպորտից օգտվելու դեպքում, մեկ ուղևորության արժեքը կազմում է 0.22 եվրո կամ 90 ՀՀ դրամ: Բնականաբար, ինչքան շատ օգտվեք Տալլինի քաղաքային տրանսպորտից, այդքան կիջնի մեկ ուղևորության արժեքը:

Այսպիսով՝ Տալլինում անձնական օգտագործման ավտոմեքենա ունենալն անհրաժեշտություն չէ, հետևաբար՝ քաղաքում խցանումներ չկան:

Տալլինի քաղաքային տրանսպորտը ֆինանսավորվում է քաղաքային բյուջեից, որը գոյանում է տալլիննցիների հարկերից, օրինակ՝ գույքահարկից, տեղական տուրքերից: Այնպես, ինչպես Երևանում: Սակայն, Երևանի և Տալլինի տարբերությունն այն է, որ երևանցի հարկատուները (հետևաբար՝ քաղաքային բյուջեն) թվով շուրջ երկու անգամ ավելի շատ են, իսկ Տալլինում հարկատեսակներն ավելի քիչ են: Օրինակ՝ ի տարբերություն Երևանի, Տալլինում ավտոմեքենաները որևէ կերպ չեն հարկվում:

Այժմ համեմատեք Երևանն ու Տալլինը և վստահ եղեք, որ ցանկության դեպքում հնարավոր է ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ երթևեկել հարազատ քաղաքում:

ՀԳ. Այդպիսին է ոչ միայն Տալլինը: Աշխարհում ավելի շատ տալլիններ են, քան երևաններ:
ՀԳ2. Երևանի քաղաքապետի ընտրությունից հետո չմոռանաք շնորհակալություն հայտնել Ավինյան Տիգրանին»:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին