Միտք 3 տարի առաջ - 12:00 20-03-2023

Իշխանությունը «խաղաղության տոպրակի» մեջ ժողովրդին հրամցնում է նոր պատերազմ․ Վահե Հովհաննիսյան

Ներկայացնում ենք «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանի հերթական հոդվածը:

«Հենց ՀՀ իշխանությունները սկսեցին շրջանառել 29 800 ք/կմ հայրենիքի գաղափարը, Ալիևն այն իջեցրեց 29 000-ի՝ զեղչելով 800 ք/կմ-ը։ Հենց Հայաստանը հավանություն տա Ալիևի ուլտիմատումին՝ հրաժարվել Արցախից և ընդունել մեզ սիրահոժար նվիրած 29 000-ի առաջարկը, նա անմիջապես թիվը իջեցնելու է, ասենք ևս հազար կիլոմետրով։ Ու այսպես շարունակ։

Սա հնարավոր է միայն ու միայն հայ ժողովրդի Արհեստական ԱՆբանականության միջավայրում։ Հայ հասարակությունն իր համար հորինել է մտացածին մոլորակ, ապրում է այնտեղ՝ իրեն ուղղվող սպառնալիքներին անհաղորդ, ու եթե ոչինչ չփոխվի՝ կործանվելու է այնտեղ։

Անհավանական է, բայց՝ փաստ. Ալիևին Հայաստանից չեն պատասխանում։ Նիկոլը Արտաշատում էր, կարծես թե՝ հասկացնելով, որ մայրաքաղաքները պարտադիր չէ, որ կանգուն լինեն, իսկ ընդդիմությունն իր բազմազան ձևաչափերով չի արձագանքել։ Միակ արձագանքը ԱԳՆ պաշտոնական տեքստն էր։

Անձը, որ պետության անունից կկանգնի ու կպատասխանի մեր երկրին սպառնացող անձին, փաստորեն այսօր չկա։ Ու պարտադիր չէ, որ դա լինի իշխանական անձ։ Ստացվում է, որ մեր պետությունը կենսունակության ռեսուրսներ չունի՞։ Դա իհարկե այդպես չէ, և խնդիրները ճիշտ ձևակերպելու դեպքում, էական փոփոխության ռեսուրս կա հենց նույն հասարակության ներսում։

Շատ կարևոր է՝ ինքներս մեզ և աշխարհի համար տեսանելի դարձնել, որ Հայաստանը և հայ ժողովուրդը միայն Նիկոլի իշխանությունն ու իր արբանյակները չեն։ Այս պահին կան հանրային մի քանի տասնյակ գործիչներ, որոնք փորձում են դա անել. սա առայժմ ոչ ինստիտուցիոնալ, բայց մեծ պոտենցիալ ունեցող ռեսուրս է։

Արհեստական ԱՆբանականությունից ժողովրդին դուրս հանելու գործում անգնահատելի է եկեղեցու դերը. որպես ապացույց մենք ունենք պատերազմից հետո հայ առաքելական եկեղեցու գործունեությունը, որը ուղղակի թույլ տվեց պահպանել ազգային կենսունակությունը։
Մյուս կարևորագույն ռեսուրսը նոր քաղաքական ձևաչափերն են, որոնք կարող են լինել նոր կուսակցությունների, նոր շարժումների և նոր դաշինքների ձևով։ Շատ կարևոր է հիմնական գաղափարը, որի առանցքում պետք է ձևավորվեն նոր համակարգերը։

Այս իշխանությունը «խաղաղության տոպրակի» մեջ հայ ժողովրդին հրամցնում է նոր պատերազմ։ Բայց քանի որ տոպրակը սիրուն է, վրան մեծ տառերով գրած՝ խաղաղություն, հայ ժողովուրդը հակված է խաբվելու։

Նոր քաղաքական և հանրային ձևաչափերի խնդիրն իրական խաղաղության գաղափարն է, որտեղ փաթեթավորումը և բովանդակությունը նույնը կլինեն։

Հայաստանի և հայ ժողովրդի համար կենսական, պատմական անհրաժեշտություն է իրավիճակի կայունացման և հետպատերազմյան վերականգնման հնարավորությունը։

Պիտի փորձենք հասկանալ՝ այս ճանապարհին մեր ներսում ովքեր են մեր բարեկամները և ովքեր՝ խանգարողները։ Այդ իդենտիֆիկացիան կարևոր է՝ ժողովրդի հետ ազնիվ խոսակցություն տանելու և մարդկանց առողջ բանական վիճակի վերադարձնելու համար»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին