Միտք Ներքին 1 տարի առաջ - 16:25 06-08-2025

Ուշադիր կարդացեք, թե ինչ են հրամցնում մեր երեխաներին​​​​​​․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր, ցեղասպանագետ Հայկ Դեմոյանը գրում է.

Ուշադիր կարդացեք, թե ինչ են հրամցնում մեր երեխաներին

Քաղաքական լոյալության, ակադեմիական անողնաշարության ու քաղաքացիական այլասեռվածության բոլոր տարրերը պարունակող այս պարբերությունը ներառված է 9-րդ դասարանի պատմության դասագրքի մեջ: Ենթադրաբար այս մասը հեղինակել է դասագրքի յոթ համահեղինակներից մշակութաբան Աղասի Թադևոսյանը, ով «թավշյա կրկեսը» սպասարկած ու նիկոլական գաղափարական դարբնոցին համապատասխան մարդաբանական ու մշակութաբանական մշակումներ ու տեքստեր հրամցնող ազգագրագետներ Հրանուշ Խառատյանի, Լևոն Աբրահամյանի, Հարություն Մարությանի թևի ակտիվ ներկայացուցիչներից է:

Իրենց պատկերացմամբ 2018 թ. Երևանում տեղի է ունեցել «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխություն: Եվ դա պատահական չէ, քանի որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ու ազգագրության ինստիտուտի հատկապես ազգագրական մասը, հանդիսանալով խորհրդային ԿԳԲ-ի մնացուկային գործակալական ցանցի ներկայացուցիչներ, ակտիվորեն սպասարկեցին և տարբեր մանիպուլյատիվ գրառումներով ու հոդվածներով հիմնավորեցին ու մինչ օրս հիմնավորում են շինծու իշխանափոխությունը՝ դիմելով պատմակեղծարարության բոլոր ստոր միջոցներին: Բայց որ սրանց հանրային ձևաչափով գիտական բանավեճի հրավիրես, բոլորը մի տեղ կփախնենք, քանի որ շատ լավ գիտեն, թե ինչ հետևանքներ է դա բերելու:

Հասկացա՞ք, թե ինչպիսի դարակազմիկ մտքերով է հիմնավորվում պատերազմի անհրաժեշտությունն ու դրա դրական ազդեցությունը հանրային տրամադրությունների ու հանդուրժողական տրամադրություններ ձևավորելու վրա:

Այս տեքստի հեղինակային պատասխանատվությունը հավասարապես բաշխվում է դասագրքի մյուս համահեղինակների վրա, ում ևս մեկ անգամ հիշեցնում եմ, որ համահեղինակությունից հրաժարվելու դեպքում, չեն ստանա այն պիտակավորումներն ու բնութագրումները, որոնք կհրապարակենք ամբողջական գրախոսության մեջ:

Դրա համար ունեք 48 ժամ...

Ամենից շատ դիտված

22:52 16 տարեկան երեխան ծնողների հետ գնալու է մոլ, որպեսզի ստանա ՀՀ անձնագիր. մի կետ էլ Թումանյանի շաուրմայում բացեք
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
17:47 «Հերիքա ուրախանաք, ուղղակի ամոթ ա»․ Գեորգիքսն անդրադարձել է իրեն կալանավորելու​ թեմային
14:38 Մենք դեմ ենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը. Աննա Գրիգորյան
17:09 AI-ն վերարտադրել է Նյուտոնի և Էյնշտեյնի բանաձևերն ու բացահայտել նոր օրինաչափություն
19:30 Ով է Փաշինյանի դասակարգային թշնամին
21:08 Ավինյանը «բիչոկը» վերադարձրեց մեքենայի պատուհանից նետած վարորդին
17:37 Եգիպտոսում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ