Արտաքին 3 տարի առաջ - 19:25 18-03-2023

Անկարան դժգոհություն է հայտնել ԵԽ զեկույցում Հայոց ցեղասպանության թեմայի հիշատակման կապակցությամբ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը դժգոհություն է հայտնել Եվրախորհրդարանի զեկույցում Հայոց ցեղասպանության թեմայի հիշատակման կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Թուրք պաշտոնյան ընդգծել է, որ Հայոց ցեղասպանության հարցում ԵՄ-ի տեսակետներն «անհամատեղելի են պատմական փաստերի և իրավական նորմերի հետ», ինչպես նաև Անկարայի համար վավերականություն չունեն։ Նա Եվրախորհրդարանին կոչ է արել գործել «քաղաքական բարոյականության և միջազգային իրավունքի շրջանակներում և չկրկնել նման միակողմանի և անհիմն պնդումները»։

«Երևում է՝ Եվրախորհրդարանը պնդում է, որ 2023 թվականի մարտի 15-ի «Եվրամիություն-Հայաստան հարաբերություններ» վերտառությամբ հերթական զեկույցում ներառվեն մեր երկրի և 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ անհիմն պնդումները։ Այս տեսակետները, որոնք անհամատեղելի են պատմական փաստերի և միջազգային իրավական նորմերի հետ, մեզ համար վավերականություն չունեն»,- ասել է Բիլգիչը։

Նշենք, որ մարտի 15-ին Եվրախորհրդարանի՝ Հարավային Կովկասի վերաբերյալ զեկույցի Հայաստանին առնչվող հատվածներից մեկում կառույցը հիշեցրել է, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի վերաբերյալ բանաձև է ընդունել։

«2022 թվականի մարտին ընդունված բանաձևում խորհրդարանը «վճռականորեն դատապարտել է Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում հայկական մշակութային ժառանգությունը ջնջելու և ժխտելու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը»։ Հայաստանում իրավիճակին հետևող ԵԽ առաջատար պատգամավորները մի շարք հայտարարություններ են արել հակամարտության վերաբերյալ՝ պնդելով համապարփակ բանակցային կարգավորման անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնելով այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են սահմանային միջադեպերն ու հարձակումները, հայ գերիները, ականները, սադրիչ հռետորաբանությունը, մարդասիրական հասանելիությունը եւ մշակութային ժառանգության պաշտպանությունը։ 2015 թվականին Եվրախորհրդարանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի վերաբերյալ բանաձև է ընդունել»,- նշվում է զեկույցում։

Ամենից շատ դիտված

22:34 Դաժան ծեծի է ենթարկվել 19-ամյա ժամկետային զինծառայող. իրավապաշտպանն ահազանգում է
16:46 Աննա Հակոբյանի նոր իմիջը․ ինչո՞ւ է նա դարձել կանանց իրավունքների պաշտպան
00:04 Աննախադեպ որոշում Հայաստանի խորհրդարանական պրակտիկայում. Ռուբինյանը որոշել է սահմանափակել ԶԼՄ-ների մասնագիտական գործունեությունը
18:58 Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումը
14:49 Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում․ Աննա Հակոբյան
20:15 Կոյուղաջրերը խառնվել են խմելու ջրին. Արփինե Հովհաննիսյանը Բյուրեղավանի մի շարք բնակիչների անունից բանակցություններ կվարի «Վեոլիա Ջրի» հետ
14:14 Ադրբեջանը որպես վերջնագիր պահանջում է գրել նոր Սահմանադրություն․ իրավապաշտպան
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
14:20 ԵՄ-ում պատրաստ չեն բացել շուկաները Հայաստանի ապրանքների համար․ ԱՀԾ
21:32 Երևանի Կենտրոնական գերեզմանատնից գողացել են մոտ 350 հազար դրամ արժողությամբ խնկամանը՝ իր մոմակալներով