copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:26 10-03-2023

Նոր պատերամից հինգ ենք պակաս, իսկ Փաշինյանը բանակի ու ԱԱԾ-ի պրոֆեսիոնալներին կրճատման տակ է գցել

«Ադրբեջանը ձգտելու է Հայաստանի դեմ ռազմական ճնշում կիրառել», - հայտարարել է ԱՄՆ հետախուզական ծառայությունը, հավելով, որ հաշվի առնելով խաղաղության պայմանագրի բացակայությունը, պետական սահմաններին ԶՈւ–ի մոտ լինելը, հրադադարի ռեժիմի նկատմամբ վերահսկողության մեխանիզմի բացակայությունը և Ադրբեջանի կողմից իրականացվող նպատակային ռազմական ճնշումը՝ ամերիկյան հետախուզական համայնքը Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության պահպանում է կանխատեսում։

«Նշվում է, որ ռազմական բախումները սահմանափակ կլինեն իրենց տևողությամբ և ինտենսիվությամբ»- ասված է հայտարարության մեջ։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի հետ՝ ով զրույցում ասաց.

«Ադրբեջանն ասում է, որ այն, ինչ չի կարողանում ստանա բարի կամքով՝ ստանալու է զենքի ուժով։ Նա շատ անգամներ է սա ասել, ու վերջերս, Բաքվում միջազգային ֆորում էր, որի ժամանակ նա ասաց որ եթե լավով չենք համաձայնվի, ապա վատվ կհամաձայնվենք, ինչը նշանակում է զենքի ուժ կիրառում։ Դա ակնհայտ է եղել կապիտուլացիայի ստորագրման պահից՝ երբ Ալիևը ցուց է տվել իր ճաշակները, ասելով, որ զավթելու է ոչ միայն Արցախը, այլև Հասատանը՝ մինչև Երևան։

Այդ ծրագրի իրականացումը կյանքի կոչելը կկոչվի «Մեծ վերադարձ», այսինքն նրանք ստեղծել են կազմակերպություն, որոնք Ադրբեջանին պահանջներ են ներկայացնում, որպեսզի Փաշինյանը թողնի գան Հայաստան՝ իբրև իրենց պապենական հողերը։ Ամեն բան կախված է Փաշինյանից, եթե նա խոնարհվի Ալիևի առջև, ապա պատերազմ չի լինի, եթե չխոնարվի՝ ապա չի սկսվի, երկու պարագայում էլ մենք ՀՀ-ն կորցնելու ենք։ Այսինքն մեկ միլիոն ադրբեջանցի կգա կլցվի Հայաստանում, բայց ոչ թե համակեցությամբ ապրելու սկզբունքով՝ այլ մեզ այստեղից դուրս մղելու, ահաբեկելու համար։ Նրանք մի քանի տարի անց էլ ցանկություն կհայտնեն անջատվել ՀՀ-ից ու դառնալ առանձին պետություն»։

Ադիբեկյանի խոսքով, երկրորդ դեպքում կլինի պատերզմ, կտան սկզբում Սյունիքը, հետո Վայոց Ձորը. «Ես դա ասում եմ հիմնվելով նրա վրա, որ պատերազմից անցել է երկու տարի, իսկ ՀՀ-ն ոչ մի քայլ էլ չի ձեռնարկել, ու խաղաղ պայմաններում զոհերի մասին՝ էլ չասեմ»։

Ադիբեկյանի խոսքով՝ բանակից դուրս են մղվել բոլոր՝ քիչ թե շատ պրոֆեսիոնալ զինվորականները, և նրանց փոխարեն բանակի շարքերը համալրել են քայլողներին համահունչ թափթփուկներ ու որոշ որակավորում ունեցող անձիք։ Բոլոր խելքը գլխին ռազմական գործիչներին բանակից վռնդել են։

« Մենք կանգնած ենք պատերազմի շեմին, Փաշինյանը պրոֆեսիոնալ սպաներին կրճատում է։ Նույն պատմությունը նաև ԱԱԾ-ում է, որովհետև էլի կրճատման տակ են եղել»։

Հարցին՝ թե ինչո՞ւ է ԱՄՆ-ն նման հայտատարրություն արել՝ պատասխանեց. «ԱՄՆ-ն քիչ թե շատ հսկում է այս տարածաշրջանը։ Բոլոր թեժ կետերը ԱՄՆ հսկողության տակ են, ունի իր հետաքրքրությունները՝ մասնավորապես ՌԴ-ին տարածաշրջանից դուրս հանելն է։ ԱՄՆ-ն ամեն բանից տեղյակ է ու ԱՄՆ հետախուզական մարմինները պրոֆեսիոնալիզմի մակարդակը չբերենք ու չհամեմատենք մերի հետ։ Նույն պատմությունը նաև ԱԱԾ-ում է, որովհետև էլի կրճատման տակ են եղել»։