Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 17:45 10-03-2023

Վրաստանում ընթացող ցույցերի հետևանքով Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ սադրանքների վտանգ կա. Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մտահոգություն է հայտնել, որ Թբիլիսիում տիրող իրավիճակի համատեքստում Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նկատմամբ սադրանքների վտանգ կա։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում՝ ներկայացնելով Վրաստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ Կրեմլի վերաբերմուքը։

Պեսկովը միևնույն ժամանակ ընդգծել է, որ Ռուսաստանը որևէ առնչություն չունի Վրաստանում ստեղծված իրավիճակի հետ։ «Սադրանքների վտանգ, անկասկած, կա։ Մենք գիտենք, որ իրավիճակը տրիգեր է հանդիսացել այդ ազգային խռովությունների համար, այս իրավիճակը որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ»,- ասել է ռուս պաշտոնյան։

Պեսկովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ վիճահարույց օրինագիծը հանվել է քննարկումից, սակայն նկատել է ինչ-որ մեկի «ձեռքը»։ Նա մեղադրել է նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ դեպքերի հակառուսական երանգներ հաղորդելու փորձերի համար։

«Բայց միեւնույն ժամանակ տեսնում ենք, որ ինչ-որ մեկի «ձեռքը», էլի, չի կարելի ասել «անտեսանելի ձեռքը», այն տեսանելի է, տեսնում ենք, թե Վրաստանի նախագահը որտեղից է դիմում իր ժողովրդին, նա Վրաստանից չէ, որ դիմում է վրացիներին ու վրացուհիներին, այլ Ամերիկայից է դիմում, այդ ինչ-որ մեկի «տեսանելի ձեռքը» ջանասիրաբար փորձում է այստեղ կրկին հակառուսական տարր ավելացնել»,- ասել է նա։

Վերջինս հավելել է, որ իրավիճակը հղի է սադրանքներով, և Մոսկվան շատ ուշադիր և մեծ անհանգստությամբ է հետևում դրան։

Ամենից շատ դիտված

18:25 Հանդիպում եղել է, բայց այդ թղթերի մասին չի եղել․ Թևան Պողոսյանը հերքում է Նիկոլ Փաշինյանին
21:49 Պարտավոր չեմ ներել. Թամարա Գևորգյանի գրառումը՝ Արսեն Լևոնյանից բաժանվելուց հետո
23:48 Գյուղը տեղափոխելու խոստումը մնացել է օդում․ Ջրաձորը դատարկվում է, տները՝ փլվում
23:59 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ՆԳՆ-ն իրազեկում է տարածել
22:24 68 տարեկան մարդ եմ, ինչ կհիշեմ՝ ջրամբարը պիտի սարքեն, մինչև աչքս չտեսնի, չեմ հավատա
23:23 Ո՞վ ա խաղում «Բլոտ»․ մեր 3-րդ երգը նվիրված ա «Բազար բլոտ»-ին․ Նիկոլ Փաշինյան
12:01 Երբ ԿԿՀ-ն կհասնի օգնության. կատարյալ խառնաշփոթ՝ Ալեն Սիմոնյանի բնակարանների հարցում
20:46 Բանակում ինքնասպանությունների խնդիրն ավելի բարձր մակարդակի լուծման հարց է. հարցում
23:41 Թուրքական տուրիստական գործակալությունն այցեր է կազմակերպում դեպի Հայաստան
22:06 Ո՞վ է ստիպել. գործարարը հրաժարվել է ՔՊ պատգամավորի դեմ հայցից, որով գումար էր պահանջում