Մամուլ 3 տարի առաջ - 08:49 09-03-2023

Քրեականի պետի սուպերմարկետները արտոնյա՞լ են. կոռուպցիա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Փետրվարի 20-ին պաշտոնապես հայտարարություն տարածվեց այն մասին, որ «Նոր Զովք» ՍՊԸ-ն, կիրառելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները, հսկիչ-դրամարկղային մեքենայի ծրագրի միջամտությամբ առեւտուր իրականացնող գնորդներին տրամադրում է ֆիսկալ համար պարունակող ՀԴՄ կտրոններ, սակայն այդ կտրոններում արտացոլված գնումների դիմաց վճարվող գումարների մի մասի վերաբերյալ տեղեկատվությունը չի ուղարկում հարկային մարմին:

Այսինքն՝ ընկերությունը թաքցրել է իրական իրացման շրջանառությունը եւ պետական բյուջե չի վճարել խոշոր չափերի հարկեր։ Իսկ, ահա, սուպերմարկետի փոխտնօրեն Ռաֆայել Խաչատրյանը պարզաբանել էր, որ «քննչականի, օպերլիազորների եւ հատուկ ջակատայինների ներխուժումը սուպերմարկետի մեր մասնաճյուղեր ապօրինի է եւ անգրագետ աշխատանք։
ՊԵԿ-ը հայտնել է, որ ընկերությունը շրջանառություն է թաքցնում եւ այլն, սակայն դեռեւս ամբողջական հետաքննությունն ավարտված չէ, մեղադրանք չկա, եւ այս պարագայում նրանց հայտարարություն տարածելը համարում ենք անգրագիտություն եւ ընկերությանը վարկաբեկել, վնաս հասցնել բարի համբավին»։

Իհարկե, քննությունը դեռ կպարզի, թե ով էր ճիշտ, սակայն այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ իրողություն. Նիկոլ Փաշինյանի ոստիկանասեր իշխանությունը պատժում է միայն մարդկանց, որոնք իրեն ծառայություն չեն մատուցում:

Օրինակ՝ պետական մարմինները նույնպիսի հետեւողականությամբ չեն գնում եւ չեն բացահայտում, օրինակ, MG սուպարմարկետների ցանցի գործունեությունը: Ինչո՞ւ. որովհետեւ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը օրուգիշեր քաղաքական ակցիաներ էր ցրում: Եւ, ահա, որպես շնորհակալական ժեստ, նրան պետական վերահսկող մարմինները մոռանում են:

Հավելենք, որ MG սուպերմարկետների ցանցը փաստացի պատկանում է Վարդան Վարդանյանի ընտանիքին, գործադիր տնօրենն էլ հարազատ եղբայրն է՝ Արսեն Վարդանյանը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ»օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է