Արտաքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:56 06-03-2023

Նոր օրինագիծը Վրաստանի խորհրդարանում ծեծկռտուքի պատճառ է դարձել

Այսօր՝ մարտի 6-ին, Վրաստանի խորհրդարանում փորձ է արվել խափանել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» և«Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրինագծերի քննարկումը։ Միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի նիստի մեկնարկից առաջ, գրում է kommersant.ru-ն։

Ընդդիմությունը՝ նախևառաջ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցությունը, փորձել է խափանել նիստը։ Հանձնաժողովի նախագահ Անրի Օխանաշվիլին և ՄԱՇ-ի նախագահ Լևան Խաբեիշվիլին ձեռնամարտի են բռնվել, իսկ ՄԱՇ-ի պատգամավոր Աննա Ցիտելաշվիլին նշված օրինագծերԻ թղթերի կույտով հարվածել է Օխանաշվիլիի դեմքին։

«Սրանք վրացիներ չեն, այլ սովորական ռուսներ, և դրա համար էլ ընդունում են ռուսական օրենքը»,- դժգոհել է Վաշաձեն։

Ընդդիմությունից երեք կին պատգամավոր դահլիճում հակառուսական պաստառ է պարզել։ Նրանց դահլիճից դուրս են բերել անվտանգության աշխատակիցները։

Խորհրդարանի շենքում տեղի ունեցող իրադարձություններին զուգահեռ՝ ցույց է սկսվել հարակից Ռուսթավելի պողոտայում։ Դրա մասնակիցներն այրել են Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը «ի նշան բողոքի՝ Վրաստանի կոլաբորացիոնիստական իշխանությունների կողմից իրականացվող ռուսամետ քաղաքականության դեմ»։ Ցուցարարները ձվեր են նետել խորհրդարանի շենքի վրա։ Այնուամենայնիվ, խորհրդարանական հանձնաժողովը սովորականի պես շարունակել է օրինագծերի քննարկումը։ Առաջիկայում դրանք կներկայացվեն քննարկման խորհրդարանի լիագումար նիստում։

Երկու օրենսդրական ակտերն էլ մշակվել է իշխանամետ «Ժողովրդի իշխանություն» խմբակցության կողմից։ Ընդդիմադիրները համոզված են, որ նման օրենքների ընդունումը կխոչընդոտի Վրաստանի անդամակցությանը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է