Արտաքին 3 տարի առաջ - 15:50 06-03-2023

Ռուսաստանի և Իրանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կրեմլի մամուլի ծառայությանը։

Հաղորդվում է, որ Պուտինը Ռաիսիի հետ քննարկել է երկու երկրների միջև համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը։ Տարածված հայտարարության համաձայն երկու նախագահները դրական են գնահատել Մոսկվայի և Թեհրանի միջև հարաբերությունների զարգացման մակարդակը և դինամիկան։

Բացի այդ Ռուսաստանի և Իրանի նախագահներն անդրադարձել են տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության հարցերին։ Կրեմլից հայտնել են նաև, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել հետագա շփումները։

Նշենք, որ Պուտինի և Ռասիսիի այսօրվա հեռախոսազրույցը երրորդն է՝ 2023 թվականի սկզբից ի վեր։

Ռուսաստանի Դաշնության և Իրանի կողմից իրականացվող կարևոր ենթակառուցվածքային նախագծերից մեկը Հյուսիս-Հարավ միջանցքն է։ Հյուսիս-Հարավ մուլտմոդալ տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի, Հնդկաստանի և Իրանի կողմից 2000 թվականին, իսկ հետագայում ծրագրի մասնակիցների թիվը հասավ 14-ի:

Ծրագրի նպատակն է Հնդկաստանից, Իրանից և Պարսից ծոցի երկրներից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների տարանցիկ հոսքերն իրականացնել Ռուսաստանի տարածքով։ Այս նախագծի արդյունքում՝ Սուեզի ջրանցքով ծովային ճանապարհի համեմատ, հեռավորությունն ավելի քան կիսով չափ կրճատվել է, ինչը նվազեցնում է փոխադրման ժամանակն ու արժեքը: Այժմ նախագիծը միավորում է առանձին պետությունների մի քանի տարբեր տրանսպորտային համակարգեր:

Ամենից շատ դիտված

13:30 Աշխատավարձի բարձրացումը չի փրկի ՔՊ-ականին, նա նույն չարը կմնա
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
09:00 Վարչապետի աշխատակազմի համար չիրը նաև հուշանվեր է
21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
11:23 Արարատ Միրզոյանը նշանակվել է ԱԺ-ում ԹՐԻՓՓ-ի քննարկման հարցով կառավարության ներկայացուցիչ
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
10:27 «Մանկական Եվրատեսիլում» Հայաստանը ներկայացնող Naré-ն Էկոնոմիկայի նախկին նախարարի դուստրն է
14:43 Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը