Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 11:32 06-03-2023

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը կամ սիրողական դիվանագետ է, կամ կոռումպացված պաշտոնյա․ Արտակ Բեգլարյան

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանն իր թվիթերյան միկրոբլոգում մեկնաբանել է մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիային Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի տված արձագանքը՝ իր անվստահությունը հայտնելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի հանդեպ։

«Իմ անվստահությունն ու կասկածները Տոյվո Կլաարի նկատմամբ ավելի են խորանում Ադրբեջանի հանցագործությանը նրա տված արձագանքի պատճառով: Նա կամ սիրողական դիվանագետ է, կամ ադրբեջանական ուղեղի լվացման տակ է, կամ կոռումպացված պաշտոնյա է, կամ ունի Եվրոպական արժեքների, շահերի և մարդու իրավունքների շեղված ընկալումներ: Բոլոր չորս տարբերակների դեպքում էլ փոփոխություններ են պետք», - գրել է նա։

Կլաարը նախօրեին Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր. «Ես վերադարձա Բաքու։ Անհամբեր սպասում եմ բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Այսօրվա ճակատագրական միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունների առաջխաղացման հրատապությունը»:

Ամենից շատ դիտված

20:39 Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածու առաջադրվել. Աննա Հակոբյան
22:55 Ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավետիսյանը նոր վիրահատությունների կարիք ունի
16:56 «Դեդո-Բաբոյի» պատկերը և Արցախին նվիրված երգ՝ Լիլիթ Հովհաննիսյանի համերգի ժամանակ
11:09 Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտակայքում 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ. ՔԿ
18:13 Ուկրաինան պատրաստ է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հանդիպման․ Զելենսկի
19:02 Թրամփը հայտարարել է ավելի քան 20 միլիոն թոշակառուներին 90-ական դոլար վճարելու մասին
20:02 Որոշ երկրներ փորձում են վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները Հայաստանի հետ․ Մեդվեդև
20:20 Մերցը Կիևում հայտարարել է Ուկրաինային 1,35 մլրդ եվրոյի օգնության նոր փաթեթի մասին
21:17 ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ երկխոսության շարունակության մասին
23:47 OpenAI-ի անվտանգության ղեկավարը հրաժարական է տվել` քննադատելով ընկերությանը