Բաքուն կրկին պնդում է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը
copy image url

Բաքուն կրկին պնդում է Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու անհրաժեշտությունը

Արտաքին 2 տարի առաջ - 17:00 05-03-2023
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, որում արցախյան կողմին ուղղված մի շարք մեղադրանքներ է հնչեցրել։ Այս մասին տեղեկացնում է Ադբրեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Պաշտոնական Բաքուն պնդել է, թե, իբր, «հայկական կողմն, օգտվելով Ստեփանակերտ տանող գրունտային ճանապարհից, զենք-զինամթերք և ականներ է տեղեափոխել Արցախ, ինչպես նաև շարունակել է Արցախում տեղակայված զինվորական անձնակազմի համալրումը, ինչը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտում է»։ Ադրբեջանական կողմը նշել է, որ «Հայաստանն իր զինված ուժերն ամբողջությամբ դուրս չի բերել Արցախի տարածքից, ինչպես նաև շարունակել է ականապատումներ իրականացնել»։ Հայտարարության համաձայն՝ ականների տեղադրման փաստերը ներկայացվել են ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնին։

Հաղորդվում է, որ Լաչինի միջանցքին այլընտրանք հանդիսացող ճանապարհով զինամթերք և ականներ տեղափոխելու վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու նպատակով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օպերատիվ ստորաբաժանոում է ուղարկել տարածաշրջան։ Բացի այդ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայկական կողմից բացված կրակի հետևանքով» Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների շարքում կան զոհեր և վիրավորներ։

«Նման ագրեսիան և սադրանքները ցույց են տալիս, որ Հայաստանը չի հրաժարվել Ադրբեջանի դեմ իր օկուպացիոն քաղաքականությունից, խաղաղության օրակարգի վերաբերյալ Հայաստանի տեսակետները ոչ այլ ինչ են, քան կեղծավորություն, և որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմամբ։ Այս գործողությունները ևս մեկ անգամ ապացուցում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային վերահսկողության-ելքի ռեժիմի կիրառման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտնել է, որ «տարածաշրջանում իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի վրա»։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը պնդել է, որ Լաչինի միջանցքում անհրաժեշտ է անցակետ տեղադրել և սահմանային հսկողություն իրականացնել։



Ամենից շատ դիտված

12:39 Խոյի դիակներ՝ խաղալիքի փոխարեն, ուզբեկների տոնածառները սարսափ են տարածում․ Vaib
12:48 Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի օդանավակայանին, խոցվել է 4 Су-34 ինքնաթիռ
13:10 Հայաստան միջուկային վառելիքի թափոններ չեն տեղափոխվում. ՇՄ նախարարություն
11:27 Ադրբեջանի գլխավոր թշնամին Իրանում Ալի Խամենեին է, որի մայրը ազգությամբ հայ է. Caliber.az
09:30 Փաշինյանի չհայհոյելու առաջարկի պատճառը վախն է, ռեալ վտանգ կա
09:17 Բաքուն չեղարկել է ՌԴ փոխվարչապետի այցը՝ Եկատերինբուրգում ադրբեջանցիների ենթադրյալ սպանությունից հետո
10:43 Այսօր կիրակի է, ու Միքայել Սրբազանը պետք է կիրակնօրյա պատարագ վարեր, բայց մանր վրեժխնդիրը նրան կալանավորել է
09:49 Փաշինյանը օրենքով և ոչ մի այլ կերպ իրավունք չունի մտնել հոգևորականներ-Աստված հարաբերությունների արանքը
10:08 Թուրքերը չեն հանգստանում. ինչու է թուրքական մամուլը «հետապնդում» Սպերցյանին
21:30 Գերագույն խելագարին հասել է ժողովրդի երեկվա մեսիջը. քահանա

Ձեզ գուցե հետաքրքրի