Արտաքին 3 տարի առաջ - 14:00 04-03-2023

Վաշինգթոնը ողջունում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կայացած վերջին բանակցություները

Վաշինգթոնը ողջունում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կայացած վերջին բանակցություները։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը, այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների փոխգործակցությունը։ Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը կարող են շարունակել պահպանել հաղորդակցության արդյունավետ ուղիները»,- ասել է Փրայսը։

Վերջինիս հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին Արցախի Իվանդան բնակվայրում (Խոջալու) տեղի է ունեցել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Ստեփանակերտը հանդիպման վերաբերյալ տեղեկացրել էր, որ քննարկվել է Լաչինի միջանցքի բացման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի և բնական գազի անխափան մատակարարման հարցրերը, մինչդեռ Բաքուն հայտնել էր, որ քննարկվել է Ադրբեջանի հասարակությանը Արցախի բնակչության վերաինտեգրման հարցերը։

Ձեզ գուցե հետաքրքրի