Երևան +14°
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 20:56 03-03-2023

Նա Բաքուն դարձրեց արդյունաբերական քաղաք․ այսօր մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան օրն է

Բաքուն արդյունաբերական քաղաքի վերածելու գործում անչափ մեծ է հայազգի գործարար, նավթարդյունաբերող, բարերար ու մեծ հայրենասեր Ալեքսանդր Մանթաշյանցի դերը։ Նրա ձեռքում էր կենտրոնացած Բաքվի նավթարդյունաբերության մոտ 70 տոկոսը։

Այսօր մեծ բարերարի՝ «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշովի ծննդյան օրն է։



Ալեքսանդր Մանթաշյանցին պատկանող նավթի առևտրային տները սփռված էին աշխարհով մեկ․ Վարշավա, Մադրիդ, Փարիզ, Օդեսա, Սարատով, Սուդան, Բեյրութ, Պաղեստին, Կալկաթա, Բոմբեյ, Կոստանդնուպոլիս, Զմյուռնիա։ Նա բնակարաններ ուներ աշխարհի բազմաթիվ քաղաքներում։ Ժամանակակիցները պատմում են, որ թեև մեծահարուստ էր, սակայն ապրում էր համեստ կյանքով, չէր կրում երբեք ոսկյա, արծաթյա կամ այլ թանկարժեք զարդեր, նրա միակ զարդը թարմ ծաղիկն էր, որ զարդարում էր կուրծքը։



Ալեքսանդր Մանթաշյանցն արվեստասեր մարդ էր, և պատահական չէ, որ հովանավորում էր արվեստի ամենաբազմազան գործիչներին։ Նա տարեկան մոտ 200 ուսանող-որդեգիր էր պահում։ Նրա հայրական խնամքին են արժանացել Նիկողայոս Ադոնցը, Ստեփան Շահումյանը, Կոմիտասը, Սիամանթոն, տարբեր առիթներով նրա հովանավորությունն են վայելել նաև Հովհաննես Թումանյանը, Ալեքսանդր Շիրվանզադեն, Արշակ Չոպանյանը, Մուրացանը և ուրիշներ։

Իմանալով, որ հայ մեծ կոմպոզիտոր Կոմիտասը դաշնամուր չունի, նա կարգադրել էր Գերմանիայից նրա համար բերել երաժշտական այդ գործիքը։



Մանթաշյանցի միջոցներով շենքեր և հայկական եկեղեցիներ են կառուցվել Թիֆլիսում, Երևանում, Բաքվում, Մոսկվայում, Պետերբուրգում և Փարիզում։ Հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ գտնվում էր Փարիզի հենց կենտրոնում, Մանթաշյանցի նվերն է հայությանը։



Նրա միջոցներով են կառուցվել նաև Էջմիածնի նոր վեհարանը, Ներսիսյան դպրոցի նոր մասնաշենքը, Պիտոևյան թատրոնի շենքը։

Մանթաշյանցը նաև աստվածապաշտ էր․ ասում են՝ նա իր բոլոր գործարքների վերջում մակագրում էր․ «Աստծով․ Ալեքսանդր Մանթաշյանց»։

Օվսաննա Իսրայելյան

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ