Ուղիղ եթեր
Մշակույթ Տեսանյութ 3 տարի առաջ - 22:09 27-04-2023

Մանկատան սանը՝ մեծ բանաստեղծ. այսօր Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է

Հովհաննես Շիրազը՝ Օնիկ Թադևոսի Կարապետյանը, ծնվել է 1914 թ. Ալեքսանդրապոլ քաղաքում (այժմ՝ Գյումրի)։ Շիրազը մեծացել է աղքատության մեջ։ Շիրազի մայրը՝ Աստղիկը, կարսեցի է եղել, հայրը՝ Թադևոսը՝ գյումրեցի: Հովհաննես Շիրազը 5 տարեկան է եղել, երբ թուրքերը սպանել են հորը: Մայրը՝ Աստղիկը, չկարողանալով պահել երեխային, որբանոց է ուղարկում։ Շիրազն ապրել է Գյումրիում բացված ամերիկյան որբանոցում։

Մանկության օրերը հիշելիս, ասել է. «Մորս տունն օր սոված կքնեինք, կթվար, թե էս աշխարհը դժոխք է։ Մերս օր տարավ, ամերիկացու լոբին կերանք, կթվար, թե աշխարհը դրախտ է, կուշտ քնելն էլ է լավ բան։ Բայց օր ճաղերից կնայեինք մարդկանց տարած մրգերի գույնին, կմտածեինք մրգի գույնը համ ունի՞»։

Շիրազը որբանոցից փախչում է, փողոցում է մնում, զբաղվում է ջուր վաճառելով։ Ճակատագիրը այլ բան էր նախատեսել մանկատան սան համար. Շիրազը դառնալու էր նա, ում գրական ստեղծագործությունները սերունդների համար անգնահատելի ժառանգություն պիտի դառնային։

Oragir.News-ը զրուցել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանի հետ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ