Ներքին 2 տարի առաջ - 15:27 18-05-2024

Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 

Բոլորը համաձայն են՝ չարիքը պետք է կասեցվի, և դրա լավագույն դերակատարը հավատքն է և Հայ Առաքելական եկեղեցին: Այս մասին կուսակցությունների հետ Բագրատ Սրբազանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը։

««Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն առաջին իսկ օրերից հայտարարել են, որ այս Սրբազան շարժման կամ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»-ը կանի ամեն ինչ՝ սկսած փողոցային պայքարից, ինչն անում է, և վերջացրած ԱԺ-ում ընթացակարգային խնդիրների լուծմամբ, ինչը կանի»,- ասաց նա:

Հարցին, որ ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանն ասաց, թե շարժումը կմեծանա, եթե հստակ ասվի՝ նախկինների վերադարձ չի լինելու, Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Իսկ Փաշինյանի անհատական օգտագործման նախկիննե՞րը, Փաշինյանի նախկիննե՞րը, թե Փաշինյանի նախկին «կինն» են եղել, թե նախկին «սիրուհին» են եղել, խոսելու իրավունք ունե՞ն: Չգիտեմ՝ խոսելու իրավունք ունեն, թե ոչ, բայց իմ մեկնաբանությանն արժանի չեն»:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ

Ձեզ գուցե հետաքրքրի