Երևան +14°
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:15 03-03-2023

Թուրքիայի ընդդիմությունը պառակտվել է. ազգայնական Լավ կուսակցությունը դուրս է եկել ընդդիմադիր դաշինքի կազմից

Թուրքիայում մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունների ֆոնին ընդդիմադիր կուսակցությունների ձևավորած «Ազգ» դաշինքը պառակտվել է։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները հայտնել է, որ իր գլխավորած կուսակցությունը դուրս է գալիս ընդդիմադիր «Ազգ» դաշինքից։ Նա հայտնել է, որ դաշինքի անդամ մյուս հինգ կուսակցությունները կողմնակից են եղել, որ նախագահի միասնական թեկնածու առաջադրվի հիմնական ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, մինչևդեռ իր կուսակցությունը աջակցել է Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի թեկնածության առաջադրմանը, որոնց վարկանիշն ամենաբարձրն է։

«Կեղտոտ առևտուրը մերժելով, մենք այս օրերին ենք հասել։ Երեկ վերջապես քննարկեցինք, թե ով է լինելու նախագահի միասնական թեկնածուն։ Հինգ քաղաքական կուսակցություն միայն մեկ անուն է առաջադրել՝ Քեմալ Քըլըչդարօղլու։ Մենք երկու անուն ենք նշել, նրանք Մանսուր Յավաշը և Էքրեմ Իմամօղլուն էին։ «Վեցյակի սեղանն» այլևս կորցրել է կարողությունը՝ արտացոլելու ժողովրդի կամքն ու ցանկությունը»,- հայտարարել է Աքշեները։

Ընդդիմադիր գործիչը միևնույն ժամանակ պնդել է, որ անձնական շահերն ավելի են գերադասվել, քան Թուրքայի շահը։ Նա հավելել է, որ պարտությունը և աճող մանր հաշիվները գերադասվել են Թուրքիայի 85 միլիոն բնակչության օրհնյալ հաղթանակից։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Oragir.News-ը, Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում մտադիր չէ իր թեկնածությունը առաջադրել։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության բոլոր անդամների թեկնածուն կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Թուրքիայում անցկացված մի շարք սոցհարցումների համաձայն՝ նախագահական ընտրություններում գործող նախագահ Էրդողանին հաղթելու ամենաբարձր շանսերն ուներ հենց Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը։ Դեկտեմբերին թուրքական դատարանը Իմամօղլուին դատապարտել է կալանքի և քաղաքական գործունեության արգելքի, սակայն որոշումը դեռևս ուժի մեջ չի մտնել, և նա դատական կարգով վիճարկում է այն։

Ամենից շատ դիտված

20:31 Կրակոցներ՝ Հրազդան քաղաքում․ կան զոհեր և վիրավոր․ մահացածներից մեկը քրեական հեղինակություն է․ shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
12:15 Բագրատ Սրբազանը չի բացառում՝ հնարավոր է վարչապետի թեկնածուի անուն քննարկվի
19:17 Երևանի բժշկական կենտրոններից մեկում 47-ամյա ծննդկան է մահացել. shamshyan.com
22:12 Գնե՛լ Սանոսյան, այդ ծառայությունդ էժան չի՛ նստելու. Բագրատ Սրբազան
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
15:27 Փաշինյանի անհատական օգտագործման նախկինները խոսելու իրավունք ունե՞ն․ Մամիջանյանը՝ Խաժակյանին 
15:00 Փաշինյանի յուրայինները․ արցախցիների դժգոհություններն օգտագործվում են վերջիններիս դեմ

Ձեզ գուցե հետաքրքրի