Ներքին 5 տարի առաջ - 12:33 02-07-2021

Արթուր Վանեցյանը դուրս է եկել ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի կազմից

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Կայացավ «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» հասարարական կազմակերպության խորհրդի հերթական նիստը։ Քննարկվեց խորհրդի կազմից դուրս գալու ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանի դիմումը։ Որոշվեց բավարարել խնդրանքը։

Նիստում անդրադարձ եղավ երկրում ծավալված քաղաքական զարգացումներին, հույս հայտնվեց, որ Սահմանադրական դատարանը ընտրական գործընթացներին առնչվող նյութերի քննությունում կգտնվի իր բարձրության վրա, անաչառ գնահատական կտա ընտրությունների արդյունքներին։

Որոշվեց նաև կազմակերպության հետագա անելիքները, այդ մասին կլինի առանձին հայտարարություն»,- նշված է հայտարարությունում:

Ամենից շատ դիտված

22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
20:32 Ավինյանի խոստումից 1 տարի անց Նուբարաշենի հրդեհի գործով դեռևս մեղադրյալ չկա
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին