Ներքին 3 տարի առաջ - 11:45 02-03-2023

Թոռնիկ Ալիյանն առանց թույլտվության լքեց դատական նիստը

Այսօր՝ մարտի 3-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը։

Ավետիք Չալաբյանի գործով վկա Թոռնիկ Ալիյանը թեև ի սկզբանե ներկայացել էր դատական նիստին, սակայն երբ դատարանը վկային դուրս հրավիրեց բացարկի միջնորդությունը լսելու համար, թեև հեռանալու թույլտվություն չէր տվել, բայց Ալիյանը հեռացավ դատարանից։

Մեղադրող դատախազը միջնորդեց վկայի նկատմամբ սանկցիա կիրառել, նշելով որ վկայի վարքագիծն անթույլատրելի է: Հիշեցնենք արդեն մի քանի դատական նիստ հետաձգվում է, քանի որ Թոռնիկ Ալիյանը մի քանի նիստ է՝ չի ներկայանում դատարան հարցաքննության։ Պաշտպանները նույնպես միջնորդեցին հարկադրաբար ապահովել ներկայությունը նիստին։

Դատարանը որոշեց ծանուցագիր ուղարկել վկային և, եթե դրանից հետո չներկայանա նիստին, ապա հարկադրաբար բերել դատարան։

Ամենից շատ դիտված

19:00 Կինը երեխաների հետ մի բարեկամի տանն է, ամուսինը՝ մեկ ուրիշի․ բնակարանների թանկացման հետևանքը
10:52 Գեղարքունիքի մարզում 2-րդ դասարանի աշակերտուհին ուսուցչուհու կողմից ծեծի է ենթարկվել
20:42 Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին, որի վրա Ադրբեջանի քաղաքացիներ են եղել. Զելենսկի
21:20 Անի Ավետիսյանի ոտքը 8 սմ-ով կարճանալու է, 3 վիրահատություն էլ դեռ առջևում է․ պաշտոնական լավատեսությունն ու իրական սարսափը
22:50 Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռը կործանվել է․ կա 6 զոհ
19:28 Գեղարքունիքի մարզում հրշեջները մարել են տանը առաջացած կրակը և ներսում հայտնաբերել տղամարդու մարմին
18:30 Երևանի էկոլոգիան անդունդի եզրին է․ վերամշակո՞ւմ, թե՞ աղբի թաքնված այրում Նուբարաշենում
17:13 Լարսում հայ վարորդները կոնյակով բարձված բեռնատարներով 1 ամսից ավելի է կանգնած են
23:05 Հայ կնոջը կրակած ադրբեջանցի զինծառայողը Երևանի ԲԿ-ներից մեկում է
23:29 Հայտնի է, թե ինչու է մեկնարկային կազմից դուրս մնացել Սպերցյանը