Ուղիղ եթեր
Խոսք Ներքին 3 տարի առաջ - 15:36 01-03-2023

Միայն Լավրովի գնալը չէ, որ պետք է հարցը վճռի, Հաագայի դատարանի որոշումը ևս կա. Արցախի բնակիչ

«Ինչպես գիտենք, արդեն շրջափակման 80-րդ օրն է իր բոլոր բացասական հետևանքներով հանդերձ, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել՝ հայ ժողովրդի արցախյան հատվածը հերոսաբար է դիմանում այս ծանր ու դաժան օրերին»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը՝ խոսելով Արցախում տիրող իրավիճակից։

Հարցին, թե Արցախում ի՞նչ են կարծում՝ Լավրովի Բաքու այցը կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ և ադրբեջանցիները բացեն Բերձորի միջանցքը, նման հույսեր արցախցիները կապո՞ւմ են Լավրովի այցի հետ՝ Գրիգորյան պատասխանեց. «Ճիշտն ասած, հիմա այնպիսի իրավիճակ է, որ ամեն ձևի խոսակցություն կա՝ և տրամաբանական, և ոչ այնքան, բայց խնդիրը հետևյալի մեջ է, իհարկե, հույսեր ամեն օրվա և ամեն գործոնի հետ կապված կա, եթե անկեղծ լինենք։

Բայց այստեղ խնդիրը հետևյալն է, միայն Լավրովի գնալը չէ, որ պետք է հարցը վճռի, Հաագայի դատարանի որոշումը ևս կա, բազմիցս ենք ասել, որ Ադրբեջանը և Ռուսաստանը այս խաղը, որը խաղում են, հիմա միանշանակ պատրաստ են նահանջի, ուղղակի խնդիր ունեն ձգձգելով նահանջելու, որովհետև իրենք էլ են հասկանում, որ իրենց արածը հիմարություն դուրս եկավ, եթե ժողովուրդը դիմադրեց ու չընկճվեց, չկոտրվեց, բնականաբար, իրենք տանուլ տվեցին, որովհետև չստացան ոչ Մեղրիում միջանցք, ոչ էլ արցախահայության խեղճացած վիճակ»։

Ըստ Գրիգորյանի՝ ստեղծված իրավիճակում Ադրբեջանն ուզում է ճանապարհը բացել, բայց տարբերակներ է փնտրում, որ իրենց քայլերն արդարացնի․ «Այս իրավիճակում իրենք միանշանակ ուզում են բացել, ուղղակի իրենք խնդիր ունեն՝ ինչպես դեպքը փրկելով բացել, որովհետև իրենք աշխարհով մեկ են արել, թե իբր խելացի բան են անում, որ այդ կյանքի ճանապարհը փակում են, հիմա ամբողջ աշխարհի առաջ և նախ և առաջ իրենց ներքին լսարանի առաջ իրենք պետք է պատասխանատվություն կրեն, թե ինչ են արել, ինչու են արել և ինչու այսպես հետնահանջ տվեցին։

Այս է խնդիրը, որ չեն կարողանում գտնել բանալին՝ ինչպես նահանջել՝ փրկելով իրենց քաղաքական դեմքը»,- ասաց Գրիգորյանը։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:59 Տաթև գյուղում խնջույքի ժամանակ 52-ամյա տղամարդը դանակով հարվածել է 33-ամյա տղամարդու պարանոցին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
18:47 «Մուլտի վելնես»-ում մարդուն գալիս, ասում են՝ դո՛ւրս արի ջրից, Ծառուկյանը 60 հազար ձայն ա հավաքել. Էդգար Ղազարյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է