ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խորհրդականը՝ Արման Անդրիկյանը, հայերեն ուղղագրություն չգիտի։
Բանն այն է, որ Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանի ֆեյսբուքյան
գրառման մեկնաբանություններ բաժնում Անդրիկյանը գրել է հարցումիդ բառի փոխարեն՝ «հարցումիՏ», չիմանալով, որ հայերենում «տ» հոդ գոյություն չունի։

Արման Անդրիկյանը ԿԳՄՍ նախարարությունում սկսել է աշխատել հեղափոխությունից հետո։
Սկզբում նախարար Արայիկ Հարությունյանի օգնականն էր, ապա հաջորդ նախարար Դումանյանի խորհրդակաը, այժմ էլ՝ նախարար ժաննա Անդրեասյանի խորհրդականն է։
Հետաքրքիր է՝ ի՞նչ խորհուրդներ է տալիս հայերեն ուղղագրություն չիմացող նախարարի խորհրդականը նախարարին, եթե մի բան էլ իրեն է պետք խորհուրդ տալ։
Հատկանշական է, որ Անդրիկյանին 2021 թվականի սեպտեմբերի 9-ին շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ Կառավարության դեկտեմբերի 2-ի նիստի չզեկուցվող հարցերի շարքում է եղել Արման Անդրիկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշման նախագիծը։
