Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:00 05-10-2022

Լեզվի կոմիտեում աղետ է․ հայերենը կարելի է բռնաբարել

Oragir.news-ը ահազանգ է ստացել, որ «Դեկորա Գրուպ»-ում, որ հանդիսանում է տան վերանորոգման և կահավորման խանութների ցանց, հաճախորդների պատվերի թերթիկը լրացվում է ռուսաց լեզվով։

Oragir.news-ին «Դեկորա Գրուպ»-ից հայտնեցին, որ իրենց մոտ կտրոնները, ինչպես նաև պատվերի թերթիկը լրացվում է հայերեն, ռուսերեն տարբերակը տրամադրվում է միայն հաճախորդի պահանջով։

Դիտարկմանը, որ տվյալ հաճախորդը պատվերի թերթիկի լրացման ժամանակ լեզվի ընտրություն չի արել, այլ միանգամից թերթիկը ստացել է ռուսերեն, պատասխանեցին. «Երևի թյուրիմացություն է եղել»։

Oragir.news-ին պարզ դարձավ նաև, որ դա միակ դեպքը չէ, երբ պատվերի թերթիկը լրացվել է ռուսերեն, նման դեպքեր շատ են եղել, և դա կապված է ծրագրային խնդրի հետ։

Oragir.news-ը կապվեց Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ, որպեսզի պարզի՝ տվյալ իրավիճակը հակասո՞ւմ է «Լեզվի մասին օրենքին», և Լեզվի կոմիտեն ի՞նչ զսպող մեխանիզմներ է մշակում նման խախտումների համար։

Գյուրջինյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց. «Եթե ձեր ասածը ճիշտ է, ապա հակասում է»։

Հարցին, թե ինչ միջոցներով են զսպվում այդ խախտումները, Գյուրջինյանը պատասխանեց. «Դուք խոսում եք վերացական բանի մասին, պետք է ասեք կոնկրետ խանութի անունը»։

Երբ հնչեցրեցինք կոնկրետ խանութի անունը, Գյուրջինյանը ասաց. «Ձեր ձայնը արձագանքում է և ես Ձեզ չեմ հասկանում, գրեք մեր էլեկտրոնային հասցեին, փորձեք այդ թերթիկը կամ բնօրինակը բերել լեզվի կոմիտե, ես օդի մեջ բան չեմ պատասխանում, փաստ բերեք, հիմա կարող եք ասել ուրիշ խանութի անուն, ի՞նչ իմանամ»։

Պատասխանին, որ փաստը՝թերթիկի լուսանկարը, երեկոյան կհրապարակվի կայքում, Գյուրջինյանն ասաց. «Դուք ավելորդ հարցեր եք տալիս՝ հարցի մեջ չխորանալով»։

Գյուրջինյանը նաև ասաց, թե ինչու պետք է մենք իր անձնական հեռախոսահամարին զանգենք, ինքը մեզ չի ճանաչում. «Կարողա դուք ըսկի լրագրող չեք»։

Գյուրջինյանը ասաց, որ ինքը որոշել է այլևս այդպես չաշխատել. «Մեր հիմնարկը ունի էլեկտրոնային հասցե, ուղարկեք, իր ընթացքով կգնա, բնական հունով։ Հիմա ինչու եք ինձ զբաղեցնում ուրիշ բանով։ Դուք գրեք, ինչ ուզում եք․ նախապես ինձ մի զգուշացրեք, պայմանավորվեք, ինչ ուզում եք գրեք, ուղարկեք մեր հասցեին»։

Հարցին, թե հրաժարվո՞ւմ է լրագրողների հետ աշխատել, Գյուրջինյանն ասաց. «Ես հրաժարվում եմ անկիրթ մարդկանց հետ խոսել, ոչ պրոֆեսիոնալ մարդկանց․․․»,- և անջատեց հեռախոսը։

Լեզվի կոմիտեի ընդունարանից էլ մեզ հայտնեցին, որ կոմիտեում չունեն մամուլի պատասխանատու անձ, ով աշխատում է լրատվամիջոցների հետ։

Հարցին, թե եթե չկա համապատասխան աշխատակից, ապա ումից ստանանք մեզ հետաքրքրող հարցի պատասխանը, ընդունարանի աշխատակցուհին մեզ հայտնեց, որ կարող ենք նամակ ուղարկել իրենց էլեկտրոնային հասցեին, սակայն այսօր պատասխան անհնար կլինի ստանալ, քանի որ շենքում վթարային իրավիճակ է, և աշխատողները գնացել են տուն։

Հետաքրքրվեցինք, ինչ վթար է տեղի ունեցել շենքում, որ աշխատակիցները աշխատանքային ժամին աշխատավայրում չեն, պատասխանեցին, որ շենքում «ջուր չկա»։




Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան