Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 15:30 27-06-2024

Լեզվի կոմիտեում տեղյակ չեն, որ Պետռեգիստրի բոլոր ձևաթղթերում «անդորրագիր» բառը սխալ է գրվում՝ 1 «ր»-ով

Ուղղագրական սխալները հանդիպում են գրեթե ամենուր, բայց կան սխալներ, որոնք ուղղակի անթույլատրելի են, հատկապես՝ պետական կառույցների համար։ Օրինակ՝ Պետռեգիստրի բոլոր ձևաթղթերում «անդորրագիր» բառը, գրվում է 1 «ր»-ով։

Այս հարցով մեկնաբանություն ստանալու համար՝ Oragir.News-ը փորձեց կապվել Լեզվի կոմիտեի նախագահ՝ Սիրանուշ Դվոյանի հետ, սակայն Կոմիտեի պատասխանատու աշխատակիցն ասաց, որ ինքը պետք է զեկուցի, թե ի՞նչ հարցով ենք ցանկանում կապվել նրա հետ։ Երբ հնչեցրեցինք հարցը, թե արդյո՞ք Լեզվի կոմիտեն տուգանքներ նշանակում է պետական կառույցների ձևաթղթերում տեղ գտնող ուղղագրական սխալների համար, մեզ պատասխանող աշխատակիցը, հավանաբար, մտածելով որ այդ հարցի համար պետք չէ անհանգստացնել Սիրանուշ Դվոյանին, ինքն անձամբ, միանգամից պատասխանեց, որ իրենք տուգանքներ չեն նշանակում, այլ դիմում են դատարան այդպիսի հարցերով, և մեզ ասաց, որ այդ հարցով մենք կարող ենք դիմել Կոմիտեի լեզվական վերահսկողության բաժնի պետին։ Իսկ, թե ինչու է «անդորրագիր» բառը մեկ «ր»-ով գրվում, պետռեգիստրի ձևաթղթերում, աշխատակիցը տեղյակ չէր։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև Լեզվական վերահսկողության բաժնի պետի հետ, վերջինս նշեց, թե ինչ գործողություններ են իրականացնում ուղղագրական սխալների դեպքում.

«Մենք ամփոփագրեր են կազմում և ուղարկում տվյալ հասցետիրոջը»։

Այն հարցին, թե արդյո՞ք իրենք տեղյակ են, որ Պետռեգիստրի բոլոր ձևաթղթերում «անդորրագիր» բառը մեկ «ր»-ով է, պատասխանեց.

«Ոչ՛, տեղյակ չենք։ Մենք չենք կարող ամեն ինչից տեղյակ լինել։ Մենք ընդամենը՝ նայում ենք այդ պահին, օրինակ, Oragir.News-ում եթե հաղորդվում է սխալների, վրիպակների, մտքի անհարթությունների, սխալ ձևակերպումների մասին, ապա մենք դուրս ենք գրում դրանք և ուղարկում հասցեատիրոջը»։

Իսկ Պետռեգիստրին առնչվող խնդրի վերաբերյալ ասացին, որ կփորձեն հասկանալ՝ որտեղ նայել, և ինչ անել։

Oragir.News-ն ակնկալում է, որ հանրային միջոցներով սնվող Լեզվի կոմիտեն Պետռեգիստրին կպարտավորեցնի ուղղել կոպիտ սխալն և այսուհետև միջոցներ կձեռնարկի նման սխալների հանրայնացումը կանխելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

19:08 Արտառոց դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ
22:24 Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների. Լեոնիդ Յուլդաշև
17:48 Ինչպես է Պուտինը նշել ծննդյան օրը. Պեսկովը մանրամասներ է հայտնել
11:23 Վարդան Մալխասյանը մահացել է հիվանդանոցում՝ Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով
18:13 Զելենսկին խոստացել է ընտրություններ անցկացնել ՌԴ-ի հետ 60-օրյա հրադադարի դեպքում
12:50 Գեղարքունիքում 2-ամյա տղան տանն անզգուշաբար քացախաթթու է խմել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել
23:14 Արդարացի խաղաղության մասին կարելի է մոռանալ. ՄԹ պահպանողականների առաջնորդ
20:14 Ոչինչ և ոչ ոք չի կոտրի Ուկրաինային. Լեհաստանի վարչապետն աջակցել է Զելենսկուն
20:28 Զելենսկին Թրամփի էներգետիկ հրադադարը քննարկել է Կանադայի, Ֆինլանդիայի և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
18:52 Ուժի մեջ է մտնում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ