Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 12:14 25-02-2023

Իշխան-իշխանիկ խաղալու ժամը չէ․ մեր շուրջը ոսոխներ են․ Րաֆֆի Հովհաննիսյան

Երեկ տեղի ունեցած՝ «‎Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովին մասնակցում էր նաև Րաֆֆի Հովհաննիսյանը։

Լրագրողների հարցին, թե ինչպիսի հանգուցալուծում է տեսնում Լաչինի միջանցքի շուրջ՝ հաշվի առնելով նաև Հաագայի դատարանի որոշումը, պատասխանեց, որ դատարանի որոշման իրականացումը ենթադրում է պետական դիվանագիտություն, պետական քաղաքականություն, դա պետք է տեղի ունենա ի հեճուկս տիտղոսային իշխանության։

«Ես վաղուց կոչ եմ արել, որ ժամանակը չէ, որ մենք թիմային պայքարի մեջ մտնենք Հայաստանում ու հատկապես Արցախում։ Իշխան-իշխանիկ խաղալու ժամը չէ, և ցավոք սրտի՝ այդ գիտակցությունը ոնց որ չկա, որ մեր շուրջը ոսոխներն են, ում նպատակը մեր ժողովրդի, մեր ազգի, մեր պետականության ոչնչացումն է։ Իրենց նպատակը հայի, հայկական գործոնի ոչնչացումն է։ Ենթաթիմային պայքար գնաց, որը, իմ կարծիքով, ներշնչվեց Հայաստանից, և մենք հիմա ունենք կատարված իրականությունը»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ