Ներքին 3 տարի առաջ - 01:33 23-02-2023

Մենք մեզ իսկապես հիմարացած ենք զգում, որ երկրում կա լուրջ մարդկանց զանգված, որը դեռևս չի կարողանում միավորման բանաձև գտնել․ Սողոմոնյան

«5165» շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը իր հայտնի արտահայտությունը՝ «Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բխի Ղարաբաղի ժողովրդի շահերից, Հայաստանի ժողովրդի շահերից, Ադրբեջանի ժողովրդի շահերից», ինչպե՞ս կմեկնաբաներ այժմ, երբ տառացիորեն Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող փաստաթուղթ է ուզում ստորագրել։

Օրինակ՝ այսպես։ «Նախ՝ ես ասել եմ Ղարաբաղի ժողովրդի շահերից, ես չեմ ասել՝ Ղարաբաղի հայերի շահերից, դրանք տարբեր հասկացություններ են։ Ղարաբաղի ժողովրդի մեջ հո մենակ հայե՞րը չեն մտնում։ Չէ մի վայրկյան, մի վայրկյան, մենք պետք ա չէ՞ ընդունենք, որ Ղարաբաղում ադրբեջանցիներ էլ են ապրել կամ ապրում են, բա նրանց շահերը չեն մտնու՞մ Ղարաբաղի ժողովրդի շահերի մեջ։ Երկրորդ, այո', այս լուծումը բխում է Հայաստանի ժողովրդի շահերից։ Ես խաղաղության դարաշրջան եմ բացում այս լուծումով հենց Հայաստանի ժողովրդի համար, դա շահ չի՞, դա շահավետ չի՞։ Եթե էս լուծումը Հայաստանի ժողովրդի շահերից չբխեր, հիմա ժողովուրդը փողոցները լցված կլիներ, ինքը դրա հնարավորությունն ունի, 2018 թվականի թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը տվել ա չէ՞ էդ հնարավորությունը... Ադրբեջանի ժողովրդի շահերի հետ կապված... որևէ սխալ բան ասել ե՞մ։ Եթե Ադրբեջանի ժողովուրդը համարում ա, որ հարցի լուծումն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում ա, դա ամբողջությամբ իրա շահերից ա բխում չէ՞»։

Սա հավանական օրինակներից մեկն է, կարելի է մի տասը այլ օրինակ էլ բերել, կարևորը դա չէ։ Կարևորն այն է, որ մենք մեզ իսկապես հիմարացած ենք զգում, որ երկրում կա լուրջ մարդկանց, հարց լուծող մարդկանց կրիտիկական զանգված, որը դեռևս չի կարողանում միավորման բանաձև գտնի։ Առանցքային բառը դեռևս-ն է։ Դեռ հույս կա»։

Ամենից շատ դիտված

19:00 Գազը կարող է դառնալ 600 դոլար, և կասեն՝ դա ինքնիշխանության գինն է. Զոհրաբյան
09:00 Մինչ մեզ Եվրոպա են «տանում», Սանոսյանի եղբայրը ՌԴ անձնագրով միլիոններ է դիզում
15:35 Մի փեսան՝ քաղաքապետի տեղակալ, մյուսը՝ տնօրեն, խնամին՝ բաժնի պետ. Գյումրիի «ներքին կապերը»
12:26 Աշխարհում 500 մարդ սառեցվել է՝ ապագայում վերակենդանանալու ակնկալիքով
11:22 Պարզվել է Արտենիում Ford Transit-ի և «ԶԻԼ»-ի բախման հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը
20:55 Քաղաքացին թանկարժեք մեքենան կայանել է «Զվարթնոց»-ում. վերադառնալով՝ այն հայտնաբերել է վնասված
10:56 Արգենտինայում տեղադրվել է Լիոնել Մեսսիի 26 մետրանոց հուշարձանը
20:24 Իշխան Սաղաթելյանի կինը հարցաքննության է հրավիրվել
13:52 Վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում
20:37 Բախվել են «Toyota Camry»-ն և ալյուրով բարձված բեռնատարը․ վերջինը կողաշրջվել է. կան վիրավորներ