Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:29 22-02-2023

Թերի փաստաթղթերով ու կոռուպցիոն ճանապարհով շահագործվող «Ամուլսար»-ի համար կառավարությունը 12․5 տոկոս բաժնեմաս է նվեր ստանում

Հայաստանի կառավարությունը 250 միլիոն դոլարի համաձայնագիր կստորագրի «Լիդիան Արմենիա» ընկերության հետ, որին պատկանում է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման լիցենզիան։ Ազգային ժողովում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ժամանակ այս մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Բնապահպան, աշխարհագրագետ Լևոն Գալստյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Ամուլսարի շահագործման թեմային, ասաց. «2008թ-ից առ այսօր արդեն երևի 6-րդ, թե 7-րդ անգամ հայտարարվում է Ամուլսարում հանքի շահագործումը սկսելու մասին։ Այսօր հերթական կառավարությունն է հայտարարում այդ մասին՝ այս անգամ էլ ինչ-որ Եվրասիական զարգացման բանկի և տեղական բանկի ֆինանսական միջոցներով։ Նաև կարծես թե կառավարությունը 12․5 տոկոս բաժնեմաս է նվեր ստանում այդ ծրագրից։ Այս թեմայով քանի որ ամեն ինչ վաղուց ասված է, ավելացնելու բան չկա՝ ըստ էության։ Ժամանակը ցույց կտա ամեն ինչ և կդասավորի բոլոր փաստերը համապատասխան դարակներում։ Այսքանից ավել բան չունեմ էլ ասելու։ 12 տարի շարունակ պայքարել ենք այդ հարցի համար, ու որևէ լուծում չի եղել, ինձ թվում է իմ ասածը լրիվ բավական է ներկայիս կառավարության համար․ որ չի հասկանում, նորից իմաստ չունի բացատրել։ Ակցիա իմաստ չունի անել բնապահպաններով, քանի որ դա այլ բնույթի բան է, իսկ հետոն ցույց կտա հետո, ես ոչ մի բան չեմ կարող ասել, որովհետև ես ո՛չ քաղաքական գործիչ եմ, ո՛չ էլ ոչ մի բան, կարող է՝ սա մեկի համար համամարդկային խնդիր է, մյուսի համար՝ ավտո լվանալու գործ»։

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց. «ԴԺվար է հիմա ասել, թե երբ էին պլանավորել դա տալ ռուսներին կամ երբ են սկսել՝ այստեղ խնդիրը այն չէ, թե ում են տվել, խնդիրն այն է, որ թերի փաստաթղթերով ու կոռուպցիոն ճանապարհով է տրված, ու եթե հիշում եք, «Էլարդի» եզրակացությունով պետք է ընդհանրապես հանք չշահագործվեր, ու եթե նայում ենք հիմիկվա կառավարությանը, ոնց որ շենք սարքի՝ առանց երկրաշարժի ռիսկերն ու ժամանակագրությունը հաշվի առնելու։ Ամբողջ պատասխանատվությունը կրելու են իրենք, սա պետական դավաճանություն է։ Այս մասշտաբի աղետ մեր ժողովրդի գլխին բերելու համար՝ ես հույս ունեմ, որ առաջիկա արտահերթ ընտրություններից հետո Փաշինյանն էլ, Քերոբյանն էլ կկրեն պատասխանատվություն՝ իրենց արժանի քրեակատարողական հիմնարկներում։ Ակտիվիստի հարց չկա, սա համազգային ողբերգություն է, հինգ հարյուր տարով թունավորելու են հայ ժողովրդին, ու դրա համար ինչ-որ ակտիվիստ դուրս գա՞»։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության, Եվրասիական Զարգացման բանկի և «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության միջև ստորագրվել է Եռակողմ փոխըմբռնման հուշագիր։ ՀՀ կառավարության կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Ամենից շատ դիտված

13:11 Երևանում՝ տան հյուրասենյակում, հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. shamshyan.com
17:30 Չնայած Բագրատ Սրբազանը շարժվել չէր կարողանում, համաձայնեց մկրտության արարողությունն անցկացնել․ բացառիկ պատմություն
08:52 Տավուշցի ոստիկանները չեն ենթարկվել հրամաններին
21:49 Տավուշով չեն ավարտվելու զիջումները․ սա սպառնալիք է մեր պետականությանը. քահանա
13:00 Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը՝ դավաճանությո՞ւն․ դատախազության պատասխանը
20:48 Երևանում բախվել են թիվ 18 և թիվ 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր. shamshyan.com
17:45 Գլխիդ դուխով-ը ջնջի, գրի՝ դեբիլ. Պարույր Հայրիկյան
07:12 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. Ժողովուրդ
22:41 Աղերսում եմ ձեզ, չթուլանաք․ Շուշան Պետրոսյան
12:32 Անբարոյականի պես ստեր եք խոսում. ՔՊ-ականի ելույթի ժամանակ ԱԺ-ում կրքերը թեժացան