Երևան +15°
Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 15:39 22-02-2023

ՌԴ-ից Հայաստանի նկատմամբ ամենավատ արարքն արդեն իսկ տեսել ենք, ավելի վատ լինել չի կարող․ քաղաքագետ

Պետք է մեծ և էական զանազանություն դնել Արցախի ներկայացուցիչների և Հայաստանի Հանրապետության ղեկավարության պետական մակարդակով կատարվող այցերի միջև։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Գերմանիա կատարած այցից առաջ ԱՀ ԱԳՆ այցին՝ ՌԴ։

«Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված պետություն է և նրա ղեկավարությունը պարբերաբար, տարբեր ձևաչափերով, պաշտոնական և աշխատանքային այցերով մեկնում է ամենատարբեր երկրներ, իրականացնում է հանդիպումներ, մասնակցում է գագաթաժողովների և այլն։ Արցախը, որն իրականում իրավականորեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անօտարելի մասն է՝ ըստ ՀՀ ներքին օրենսդրության։ Հատկապես Սահմանադիր անկախության հռչակագրի այն անկախ պետություն երբեք չի եղել։ Այն անկախ պետություն չի ճանաչվել ոչ միայն արտաքին որևէ տերության կողմից, այլև անկախ չի ճանաչվել նաև Հայաստանի Հանրապետության կողմից, որովհետև, ի վերջո, Հայաստանի Հանրապետությունը չէր կարող խախտել սեփական տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա։

Քաղաքագետի խոսքով, թեև այս ամենը բացահայտ փաստ է, սակայն, դրանք ինտենսիվորեն լռեցնելու հետևանքով, այժմ անսովոր են թվում։ «Ինչ վերաբերում է Մոսկվա կատարած այցին, ապա պետք է շատ քաջ հասկանալ, որ անգամ անձը, որ կոչվում է Արցախի նախագահ՝ ժամանակին գործնականում լայն լիազորություններով Արցախի մարզպետը, երբ այցելում է Ռուսաստան, նա ուղիղ, պաշտոնական կամ երևացող հանդիպումներ չէր ունենում ռուսական որևէ որոշիչ պաշտոնյայի հետ։ Նա միշտ հանդիպում եր, ավելի շուտ, նրան հանդիպեցնում էին երրորդ ու չորրորդ կարգի անձանց հետ և շփումները, բոլոր դեպքերում, երբեք անգամ պետական մակարդակի չեն եղել։

Հետևաբար, այո, իհարկե, կարելի էր Արցախի արտգործնախարարի այցի մեջ տեսնել հավասարակշռելու փորձ, բայց, իրականում, ես բոլորովին այդ ուղղությամբ չէի մտածի։ Նախ, այսօր Արցախը որևէ կերպ, վաղուց գործոն չէ՝ հենց մեր համազգային ապիկարության պատճառով, և Արցախի իշխանությունները կատարում են ռուսական կայազորի հրահանգները։ Այո, այդ հրահանգները գալիս են ո՛չ ուղիղ Մոսկվայից։ Դրանք իջեցվում են կայազորի պետին, որը հայտնում է այդ հրահանգները՝ տեղի հայ ղեկավարությանը»,- ասաց նա։

Այս առումով, փորձագետի գնահատմամբ, Արցախի Հանրապետության արտգործնախարարի այցը Մոսկվա չէր կարող ունենալ որևէ նշանակություն, արդյունավետություն ու հետևանք։ «Սա, ցավոք սրտի, պետք է դիտարկել սոսկ մարդկայնորեն եղկելի և քաղաքականապես խիստ ապարդյուն ստորաքարշության կատեգորիայի սահմաններում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ՌԴ կողմից հնչող հայտարարություններին, որ ԵՄ հետ գործակցողը կարող է երկիր կորցնել՝ Քանանյանն ասաց, որ ՌԴ-ից սպասվող ամենավատ արարքն արդեն իսկ տեսել ենք։ Ավելի վատ չի կարող լինել։

«Բոլոր բացասական, կործանարար ու մահաբեր հետևանքները, որոնք մենք կարող ենք կրել, մենք վաղուց արդեն կրել ենք։ Դրանց համագումար անունն է նոյեմբերի 9-ի հայաստանակործան դավաճանագիր, որը փաթաթվել է Հայաստանի ապիկար ղեկավարության վզին, բայց որի մեծ ջատագովն է նաև, այսպես կոչված, ընդդիմությունը։ Խոսքը խորհրդարանում ներկայացվածների մասին է։ Հետևաբար, ավելի մեծ վատություն, ավելի կործանարար թշնամանք, քան Արցախյան 2-րդ պատերազմի սանձազերծումը՝ էրդողան-Պուտին մակարդակի վրա, Հայաստանի 2-րդ հետցեղասպանական մասնատումը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև, թուլացած, պարտության շեմին, հավանաբար նաև պետական քայքայման հեռանկարի առջև կանգնած, կործանված ռուսական կայսրությունը մեզ արդեն անել չի կարող, այն բանից հետո, ինչը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ի թղթի հիման վրա»,- ասաց նա։

Ընդ որում, ըստ փորձագետի, Ռուսաստանն անգամ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո է սադրել Ադբեջանին՝ հարձակվել Հայաստանի վրա։ «Դա նա արել է ո՛չ մեկ անգամ։ Բայց այսօր միջազգային, որոշակիորեն, բայց դեռևս խիստ անբավարար չափով աճած ճնշումների պարագայում Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակում գործելու Ռուսաստանի հորդորները նվազ արդյունավետ են և Ադրբեջանն այսօր պետք է շատ ավելի զգույշ լինի, քան նախկինում։ Բայց դա բոլորովին չի նշանակում, որ ռուսական կայսրությունը տարածաշրջանից հերթական անգամ հեռանալուց առաջ դարձյալ չփորձի բոլոր հնարավոր մնացորդային վնասները հասցնել հայկական կողմին՝ իր պատմական ավանդույթի համաձայն»,- եզրափակեց քաղաքագետը։

Ամենից շատ դիտված

13:21 Դուք հիմար եք, ո՛չ կյանք եք տեսել, ո՛չ՝ համայնք. Բագրատ Սրբազանն՝ իր լուսանկարը տարածողներին
21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
12:45 Փաշինյանը ստախոս է․ դանիական հեղինակավոր պարբերականը՝ Նիկոլ Փաշինյանի մասին
12:26 Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում բաց դաս է անցկացնում․ ՈւՂԻՂ
11:58 Կարո՞ղ եք ասել՝ ինչի են նիկոլական բոլոր կանայք նույն դեմքով, իրար նման, կարծես կլոններ լինեն
13:46 Յոլյան կենտրոնում բոլորը վախեցած են, նախարարությունը սարսափ է տարածել
14:26 Հերթը Հայաստանի տարածքում գործող հանքավայրերինն է․ ադրբեջանական մամուլը գործի է անցել
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի