Սպորտ 3 տարի առաջ - 20:03 21-02-2023

Մխիթարյանը կվերադառնա՞ հավաքական․ այո կամ ոչ

Հայկական ֆուտբոլում հարցերը շատ են, սակայն գտնում ենք, որ կա մեկ կարևորագույն հարց՝ կվերադառնա՞ արդյոք Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքական, թե ոչ։

Oragir.News-ը փորձել է գտնել գլխավոր հարցի պատասխանը։

Ամեն ինչ որոշվելու է մինչև ազգային թիմի առաջիկա հանդիպմանը նախորդող ուսումնամարզական հավաքը։ Մարտի 25-ին, Հայաստանի հավաքականը Եվրո 2024-ի ընտրական փուլը կմեկնարկի Թուրքիայի ընտրանու հետ տնային խաղով։ Այսինքն, մինչև մարտի 10-15-ը վերջնականապես տրվելու է այդ հարցի պատասխանը։

Ներկայացնում ենք գլխավոր հարցի համար 2 պատասխան՝ այո կամ ոչ։

Այո․ դա կլինի միայն հրաշքի դեպքում։ Եթե Մխիթարյանը վերադառնա, ապա այժմ ՀՖՖ-ի և ֆուտբոլիստի միջև ակտիվ բանակցություններ են ընթանում․ ի դեպ, այս մասին որևէ տեղեկություն չկա։ Առանցքային դեր ունի Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը, ով նույնպես որևէ բան չի ասել այդ թեմայով։

Սպասվող հարցի վերաբերյալ փոքրիկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ Հայաստանի հավաքականը մրցելու է Թուրքիայի ընտրանու հետ։ Ամեն դեպքում, հայ ժողովուրդը շատ ավելի մեծ սպասելիքներ ունի խաղից։

Ոչ․ Հենրիխ Մխիթարյանը պատվախնդիր անձնավորություն է։ Նա մշտապես իր որոշումները կայացնում է կշռադատված և հիմնավորված։

Հենրիխը կենտրոնացած է ակումբային կարիերայի վրա և Ա սերիայում, Չեմպիոնների լիգայում իր փայլուն խաղով նոր նշաձող է սահմանել։ Այժմ նա դժվար թե ցանկանա ներքաշվել խրթին բանակցությունների մեջ և բախվել բազում երկրպագուների հակասական կարծիքների։

Մխիթարյանը պատվով ավարտել է մրցելույթները ազգային հավաքականում։ Մարտի 3-ին կբոլորվի Հենրիխի որոշման 1 տարին։ Շուրջ մեկ տարվա ընթացքում հայ ֆուտբոլիստը ոչինչ չի ասել հավաքական վերադարձի մասով։

Եզրակացություն․ Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, չի վերադառնա հավաքական, որն առանց նրա կանցկացնի Եվրո-2024-ի ընտրական փուլը։

Արման Առաքելյան

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ