Մամուլ 3 տարի առաջ - 08:10 21-02-2023

Արցախում ձևավորվելու է «Օպերատիվ շտաբ-2». Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Արցախի ՀԿ սեկտորի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը շաբաթ-կիրակի հանդիպումներ է ունեցել ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի, Արայիկ Հարությունյանի, Սամվել Բաբայանի, Ռուբեն Վարդանյանի հետ՝ առաջարկելով ձեւավորել նախագահին կից կոմիտե, որը կդառնա տարբեր հարցերի քննարկման հարթակ, կունենա խորհրդատվական դեր եւ կստանձնի Արցախի նախագահի լիազորությունների որոշ մասի կատարումը:
Նա ասել է, որ Արայիկ Հարությունյանը համաձայնել է իր առաջարկին: Քաղաքական շրջանակներում համոզված են, որ այդ կոմիտեն «Օպերատիվ շտաբ-2» է դառնալու:

Առաջինի հիմնադիրը, հիշեցնենք, Ռուբեն Վարդանյանն էր, այն քննադատությունների թիրախ դարձավ, քանի որ Վարդանյանը հավաքել էր իր մարդկանց եւ պետական ապարատին պարտադրում էր կատարել շտաբի որոշումները։ Հիմա խորհրդատվական մարմինը, ըստ էության, լինելու է ապագա պետնախարարի կուրացիայի ներքո, նաեւ դրա կազմն է ուրվագծվում` կընդգրկվեն մարդիկ, որոնք պետնախարարի համար քաղաքական հենարան կդառնան:

Անունների թվում, նշվում են, բնականաբար, Տիգրան Պետրոսյանի, Արթուր Օսիպյանի, առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանի եւ այլոց անունները»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»