Երևան +14°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:07 18-02-2023

Արցախից պետք է դրանք հետ գան և վերջ․ Պիպոյանը՝ թուրքական ապրանքների մասին

Երեկ Արցախի ԱԱԾ-ից հայտնում էին, որ թուրքական արտադրության գյուղատնտեսական մթերքի՝ արցախյան շուկայում հայտնվելու դեպքի շուրջ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված ապրանքները Արցախ են բերվել Հայաստանի Հանրապետությունից, որտեղ այն գտնվում է ազատ վաճառքում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով թուրքական ապրանքների՝ Հայաստան այնուհետև Արցախ մուտքից, ասաց. «Այդ ապրանքները առանց պրոբլեմ հայտնվում են Հայաստանում, «ինչպես են հայտնվում»-ի հարց չկա։ Կար մի պահ սահմանափակում, հետո այդ սահմանափակումները վերացան և վերանալու պարագայում, երբ որ պետությունը որևէ իրատեսական ռեալ քայլ չի անում, առաջարկ-պահանջարկով, գին-որակով, ինչ-որ մրցակցային ապրանքներ Թուրքիան ունի, որոնք հասնում են ՀՀ»,- ասաց Պիպոյանը։

Հարցին, թե ինչ ի նկատի ունի՝ ասելով, որ պետությունը այդ մասով քայլ չի ձեռնարկում, Պիպոյանն ասաց. «Առաջին՝ պետությունը պետք է ունենա քաղաքականություն՝ կողմ է, թե կողմ չի, որ այդ թուրքական ապրանքները գան Հայաստան, թե ինքը անտարբեր է, թողնում է հասարակության վրա, երկրորդ, երբ որ հերթը հասնում է հասարակությանը շատ կարևոր է, թե հասարակության հետ ինչպիսի քարոզչական աշխատանքներ են կատարում ամբողջ հանրային դաշտում՝ սկսած իշխանությունից, վերջացրած ընդդիմությունից։ Եվ եթե ընդհանուր վիճակագրական ֆոնը ընկալելի չի, ապա առաջարկ-պահանջարկով ոչ միայն այս ապրանքը կհայտնվի, Հայաստանում այլև կիրացվի։ Էլ չեմ ասում, ինչ-որ հումքեր կան, որոնք կգան և անգամ չի էլ քննարկվի, թե դա թուրքական հումք էր, թե ոչ»։

Հարցրինք Պիպոյանից՝ եթե հիմա պետությունը որոշի, որ Թուրքիայի նկատմամբ պետք է սահմանափակում անի, այդ դեպքում էլ ի՞նչ քայլեր պետք է անի, Պիպոյանն ասաց. «Օրինակ, հագուստի օրինակով, պետք է հասկանան, թե թուրքական հագուստի իրական այլընտրանքը որ շուկաներն են։ Պայմանական՝ եթե պետությունը դիտարկում է, որ Չինսատանն է Թուրքիային այլընտրանք ինքը պետք է հասկանա, թե լոգիստիկ տեսանկյունից ինչ խնդիրներ կան և ինչ տարբերություններ կան մեր շուկայի համար Թուրքիայում և Չինաստանում։ Օրինակ, մենք հասկանում ենք, որ այսօր ով 5000 կամ 10000 դոլար ունի, կարող է գնալ Թուրքիա, ապրանք բերել։ Բայց սրան հակառակ՝ այդ գումարով չես կարող գնալ և Չինաստանից ապրանք բերել, որովհետև միայն տրանսպորտի ծախսը խնդրահարույց է»։

Պիպոյանն ասաց, որ պետությունը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի. «Ասի, որ բոլոր նրանք, ովքեր կարող են ապացուցել, որ վերջին երեք տարվա ընթացքում զբաղվել են տեքստիլով, հագուստ են ներմուծել կամ հագուստի իրացումով են զբաղվել, եթե միավորվեն իրար, ապա այդ ընկերություններին կտրվի հարկային արտոնություն, անկախ ամեն ինչից՝ թե որքան է ներմուծվող ապրանքի արժեքը, ինքը կշարունակի աշխատել, ինչպես որ եղել է մինչև այդ՝ շրջանառության հարկի դաշտում, ոչ թե ավելացված հարկի դաշտում։ Ի՞նչ կտա սա․ սա կտա այն, որ արդեն երեք-չորս բիզնես կկարողանան միավորվել իրար, իրար հետ կունենան ոչ թե 10.000 հազար, այլ 50.000դոլար և այդ գումարով կկարողանան գնալ Չինաստան մեծ մեքենա վարձել, իրենց ապրանքը բերել»,- ասաց Պիպոյանը։

«Իսկ հիմա ինչ է տեղի ունենում։ Այդ գումարի պարագայում իրացումով և այլնով իրանք արդեն շրջանառության հարկից կարող են ընկնել ավելացված հարկի տակ, բայց մի քանի հոգով միանալու պարագայում արդեն ինքնարժեքն էլ կիջնի, մեկը կներկայացնի մյուսներին և այլն, և այլն»,- ասաց նա։

Պիպոյանը ընդգծեց, որ հիմա՝ երբ որ մենք ոչ մի բան չենք անում, այդ մրցունակ ապրանքը մեր շուկա հոսքն ապահովելու է։

Հարցրինք Պիպոյանից, իսկ ինչպես է արդեն Հայաստանում եղող թուրքական ապրանքը հասնում Արցախ։

«Դա ավելի հետաքրքիր և տարօրինակ է, քանի որ ըստ էության՝ Արցախ չմտնելու որևէ իրավական գործիքակազմ չկա, կա այլ գործիքակազմ Արցախի ժողովրդի և իշխանությունների ցանկությունը և ըստ իս այդ ցանկությունը պետք է հարգվի»։

Խոսելով արցախցիների թուրքական ապրանքի նկատմամբ դժգոհությունից՝ Պիպոյանն ասաց. «Արցախից պետք է այդ ապրանքները հետ գան և վերջ, դրանով իսկ ազդակ լինի։ Այստեղ միայն իշխանություն տերմինը կիրառելը ճիշտ չի լինի, քանի որ այստեղ իշխանությունը չի, այլ արտահանող-իրականացնող։ Այո՛, երբ որ իշխանությունը օրինակ համայնքի մակարդակում, կամ ինչ-որ ծրագրի շրջանակում քաղաքացիներին օգնության տեսքով կամ ամանորյան նվերի տեսքով թուրքական ապրանք է նվեր տալիս, թուրքական հագուստ և այլն, այստեղ կարող ենք խոսել իշխանության մասին, բայց եթե բիզնեսը ինչ-որ մեկ քաղաքացի, կամ ինչ-որ մեկը Արցախ ուղարկում է թուրքական ապրանք, այստեղ ո՛չ արտահանում է տեղի ունենում, ո՛չ սերտեֆիկացում է տեղի ունենում։ Այստեղ պետք է մեղադրել այն կողմին, ով հաշվի չի առնում Արցախի ժողովրդի ցանկությունը»։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից