Մամուլ 3 տարի առաջ - 08:15 18-02-2023

Սա առաջին հերթին Գերմանիայում Հայաստանի դեսպանի ձախողումն է. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարտի 7-9-ը Բեռլինում կայանալու է համաշխարհային խոշորագույն զբոսաշրջային ցուցահանդեսներից մեկը: Կազմկոմիտեից Հայաստանի էկոնոմիկայի նախարարությանը նամակ են ուղարկել, որտեղ ուղիղ տեքստով զգուշացնում են, ընդ որում՝ խստորեն, որ արգելվում է «քաղաքական բնույթի» որևէ նյութ, նմուշ ներկայացնել ցուցահանդեսին։ Ավելին, հատուկ շեշտվում է, որ իրենց «խորհուրդը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին», և հղում է արվում ՄԱԿ-ի ԱԽ 4 բանաձևերին՝ թիվ 822, 853, 874, 884։



Ուշագրավ է, որ մինչ փաշինյանական իշխանափոխությունը որևէ ցուցահանդեսում, այդ թվում՝ զբոսաշրջային, Հայաստանը ներկայացնող ընկերություններին չեն արգելել ներկայացնել Արցախը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, դիվանագիտական կորպուսում վերոնշյալ զգուշացում-նամակը համարում են առաջին հերթին Գերմանիայում Հայաստանի արտակարգ և լիազար դեսպան Վիկտոր Ենգիբարյանի խոշոր ձախողումը: Դեսպանատունը փաստացի աշխատանք չի տարել կազմկոմիտեի հետ, չի բացատրել, որ նշյալ պատճառաբանությունը պարզապես անհեթեթություն է:
Մեր ունեցած տեղեկություններով, ընդհանրապես, Գերմանիայի հայ համայնքը չափազանց դժգոհ է դեսպանից. այստեղ համարում են, որ դեսպանատանն արդեն մեկուկես տարի է՝ պարզապես «բարդակ» է, ամեն ինչ ձախողում են, ոչ մի հարցով նորմալ չեն զբաղ վում, ամ բող ջու թ յ ա մ բ կտրված են համայնքից: Փոխարենը դեսպանն այս օրերին հպարտորեն ուղեկցում է Մյունխենում գտնվող Նիկոլ Փաշինյանին» :

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»