Արտաքին 3 տարի առաջ - 17:40 17-02-2023

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել դեռևս անցյալ տարվա փետրվարին․ Զախարովա

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Արցախյան հակամարտության կարգավորման հարցով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը պատմության աղբանոց է ուղարկվել դեռևս անցյալ տարվա փետրվարին։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Զախարովան այս մասին ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Զախարովան Մինսկի խմբի ձևաչափը և հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը ձախողելու համար մեղադրել է արևմուտքին։ «Եթե ​​ինչ-որ մեկը ձախողել է հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերը, ապա դա արել է Արևմուտքը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը պատմության աղբանոց է ուղարկվել դեռ անցյալ տարվա փետրվարին»,- ասել է նա։

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը շեշտել է, որ 2022 թվականի փետրվարին Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահները շինծու պատրվակով դադարեցրին ռուս գործընկերոջ հետ համագործակցությունը, ինչի համար հստակ բացատրություն այդպես էլ չտրվեց։

«Հաշվի առնելով դա՝ մենք կենտրոնացանք եռակողմ ձևաչափերի շրջանակում Երևանին և Բաքվին օգնություն տրամադրելու վրա ՝ հիմնվելով բարձր մակարդակով համապատասխան համաձայնությունների բազայի վրա»,- ասել է Զախարովան։

Վերջինս միևնույն ժամանակ անդրադարձել է գործընթացին ամերիկյան միջնորդությանը։ «Չենք տեսնում, որ այն իրական քայլեր պարունակի և որեւէ ավելացված արժեք ունենա»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիան և ԱՄՆ-ն հրաժարվեցին համագործակցել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկի պատճառով։

Ամենից շատ դիտված

13:28 Սոնա Եսայանը պատասխանել է երեխա չունենալու հարցերին
10:04 Ձերբակալվել է գրող, հրապարակախոս Արա Նախշքարյանը
13:53 19.561.949.303 դրամ․ ինչ են ուզում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից
20:05 Վարդավառի ժամանակ հայերին վիրավորելու համար ռուս բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
22:18 Իր հայտարարությամբ Փաշինյանը արձանագրում է Եկեղեցու դեմ իր հակասահմանադրական արշավի նոր փուլի մեկնարկը
22:30 Որոշ մասնավոր տարածքներ ավելի մասնավո՞ր են, քան մնացածը․ մոպեդավարին սպանած բարդին և սատկացված առյուծը
20:30 750 դոլար վճարեցինք, բայց խնդիրը չլուծվեց. Հնդկաստանի քաղաքացիները պնդում են՝ խաբեության զոհ են դարձել
18:08 Ինչ անում եմ, վարչապետի համար է, որ թիրախում չհայտնվի. Թաթուլ Ասիլյանը՝ Կոնջորյանների սկանդալի մասին
14:40 Եթե եղբայրը մեղավոր է, Հայկ Կոնջորյանը պետք է հեռանա. հարցում
09:55 Առաջիկայում Ռուսաստանում զորահավաք չկա, դրանք ընդամենը սադրանք են. Մեդվեդև

Ձեզ գուցե հետաքրքրի