Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:37 16-02-2023

Փաշինյանը ստորագրությամբ իմ տունը հանձնել է Ալիևին․ Քաշաթաղի շրջանի նախկին բնակիչ

Արցախի հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված՝ Հայաստանում բնակություն հաստատած Հարություն Քոչարյանը ասում է, որ չի ներելու գործող իշխանություններին։ Տասը միլիոն փոխհատուցումը չի բավարարել նրա ընտանիքին, որ կարողանան տուն ձեռք բերել։ Ստիպված բնակություն են հաստատել Պաշտպանության նախարարության նախկին շենքում, որը գտնվում է Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում։

Oragir․News-ի հետ զրույցում ազատամարտիկը հայտնեց, որ 5 ամիս առաջ, այլևս չկարողանալով վճարել բնակարանի վարձավճարը, տեղափոխվել են ծայրահեղ վատ վիճակում գտնվող այս շենք։

Իրենք գումարով հնարավորինս կարգի են բերել վերցրած տարածքն ու այսօր կանգնել են փաստի առաջ․ «2020 թվականի պատերազմին մասնակցել ենք ես ու կինս։ Մեր տուն ու տեղը մնաց Ադրբեջանին, որպես նվիրատվություն։ Փաշինյանը ստորագրությամբ իմ տունը հանձնել է Ալիևին»։

Հարություն Քոչարյանը բարկացած է, ասում է՝ հարկ եղած դեպքում կվերադարձնի պետության կողմից տրամադրված 10 միլիոնի կտրոնը։

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 16-ին, վաղ առավոտյան ոստիկանները մուտք են գործել Պաշտպանության նախարարության նախկին շենք, որտեղ շուրջ 200 անապահով ընտանիք է ապրում, կոտրել են դռները, տղամարդկանցից շատերին բերման են ենթարկել։ Ոստիկանները բոլորին դուրս են բերել իրենց զբաղեցրած տարածքներից։

Բնակիչների մեծ մասը չի հասցրել վերցնել իրենց պատկանող գույքն ու փաստաթղթերը։

Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

13:11 Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում․ հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մահացել է
09:30 ՔՊ-ական խառնաշփոթ. անհատ ձեռնարկատեր, դպրոցի փոխտնօրեն, դաշնամուրի ուսուցչուհի
11:39 Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին
17:24 Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Քրիստինե Վարդանյանն ու Աննա Գրիգորյանը տեսակցել են Արեգնազ Մանուկյանին
22:24 Կրասնոդարի ընտրատեղամասում լցոնում է իրականացվում
12:06 Ամենամասշտաբային հարձակումը Մոսկվայի վրա. խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ
15:05 Ուկրաինային ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի
23:29 Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա
09:24 Արման Ծառուկյանը նոկաուտով հաղթել է բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին
10:09 Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից