Մամուլ 3 տարի առաջ - 08:04 15-02-2023

Ով է կանգնած քաղաքապետի դեմ արշավանքների հետևում․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեւանի ավագանու երեկվա նիստը նախընտրական քարոզարշավ էր հիշեցնում, ավելի ճիշտ՝ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի դեմ արշավ, ում ռեյտինգը, ըստ «Գելափի» հարցումների, ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի ռեյտինգից բարձր է։ Ուշագրավ է, որ ընդդիմության հետ արշավին տեղ-տեղ միանում էր նաեւ ՔՊ-ն՝ թերեւս փորձելով փոխել հարցումների պատկերը։ Նշենք, որ կային տեղեկություններ, որ այս ամիս Հրաչյա Սարգսյանը հրաժարական կտա, որ մայիսին արտահերթ ընտրություններ անեն, սակայն իշխանական աղբյուրներն ասում են, որ հարցումների արդյունքներն այնքան էլ հուսադրող չեն եղել ՔՊ-ի համար, ուստի որոշել են ոտքները կախ գցել։

ՔՊ-ի ստորին էշելոններում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, նրա առավելությունն են համարում այն, որ նա չի տեղավորվում ո՛չ սեւերի, ո՛չ սպիտակների դաշտում, էկրանից հայտնի դեմք է եւ պատերազմից հետո երես է թեքել «դավաճան» թիմից ու թիրախավորվել։

Սակայն ՔՊ վերին էշելոններում անհանգստացած չեն Հայկոյի առաջադրմամբ, կարծում են, որ Փաշինյան-Մարության կապը չի կտրվել անգամ 2020-ից հետո, եւ նրան Փաշինյանը պահում է պահեստային նստարանին, եթե Ավինյանը ձախողվի։
Ի դեպ, իր «Քաղաքապետ» մոնոներկայացմանը նրանք շունչները պահած սպասում էին, քանի որ տեղեկություններ կային, թե նա հրապարակելու է Փաշինյանի եւ այլոց հետ հեռախոսային զրույցներ, որոնք պայթեցնելու են այս իշխանությունը։ Սակայն դա չեղավ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել