Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 22:30 14-02-2023

Արարատ Միրզոյանը մեկնում է Թուրքիային համերաշխություն հայտնելու․ Թուրքիայի ԱԳՆ-ի պարզաբանումը

Ինչպես արդեն տեղեկացրել է Oragir.News-ը, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վաղը՝ փետրվարի 15-ին կմեկնի Թուրքիայի Ադըյաման քաղաք։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտնել էր, որ նախարար Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաքում կհանդիպի այնտեղ որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող հայկական փրկարարական խմբին: Բացի այդ, հայկական կողմի հայտարարության համաձայն, Անկարայում տեղի կունենա Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը:

Հատկանշական է, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Միրզոյանը վաղը ժամանելու է Թուրքիա՝ համերաշխություն հայտնելու և ցավակցություններ փոխանցելու համար։

«Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականի փետրվարի 15-ին կայցելի մեր երկիր՝ մեր երկրին համերաշխություն հայտնելու և Քահրամանմարաշի երկրաշարժերից հետո իր ցավակցությունները փոխանցելու նպատակով։

Անկարայում մեր նախարարի հետ հանդիպումներից հետո նախարար Միրզոյանը կայցելի Ադըյաման, որտեղ շարունակվում են Հայաստանից որոնողափրկարարական խմբի աշխատանքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին